Փոխնախարարը դիտարկել է գյուղացու վնասի չափը, ասել, որ գուցե կառավարությունը փոխհատուցի

07/06/2017 schedule22:05

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր`  դիտարկելու նախօրեի ուժեղ քամու եւ կարկուտի պատճառով գյուղատնտեսությանը հասցված  վնասի չափերը: Փոխնախարարը մասնավորապես եղել է առավել մեծ վնասներ կրած Սիփանիկ, Արտիմետ, Խորոնք համայնքներում, զրուցել գյուղացիների և համայնքների ղեկավարների հետ:

Դիտարկումների արդյունքներով՝ ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները, հիմնականում վնասվել են պոլիէթիլենային թաղանթներ, մետաղյա կոնստրուկցիաներ, ինչպես նաև լոլիկի և վարունգի բերքը:

«Խնդրել ենք, որպեսզի համայնքային և մարզային  հանձնաժողովները վնասների չափերը հաշվարկեն, ներկայացնեն հանրապետական հանձնաժողով, որտեղ դրանք կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն, որպեսզի հնարավորության դեպքում գյուղացիներին օժանդակություն ցուցաբերվի՝ վնասը մեղմելու նպատակով: Ցավալի է, մարդիկ նոր էին սկսել բերքահավաքի աշխատանքները, և առանձին տնտեսություններ իսկապես մեծ նյութական վնասներ են կրել, սակայն հուսադրողն այն է, որ  մնացած հատվածներում հաջող բերք է սպասվում և կարտոֆիլի, և ցորենի, և բանջարեղենի»,-նշել է Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի կարկտահարության դեպքերն ավելի քիչ են եղել: Ուժեղ կարկուտ տեղացել է Սյունիքի մարզի որոշ համայնքներում, մնացած դեպքերում՝ Շիրակում, Տավուշի, Արմավիրի մարզում կարկտահարությունը հիմնականում թեթև վնասներ է հասցրել:

Աշոտ Հարությունյանը նաև կարեւորել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա ապահովագրել գյուղացիների աշխատանքը նման բնական աղետներից, որտեղ մարդկային գործոնը որեւէ բան փոխելու առումով անուժ է:

Արտիմետ համայնքի ղեկավար Վարդան Միրզախանյանի խոսքով՝ բաց բնահողում մշակվող բույսերին քամին վնաս չի հասցրել, թեթևակի վնասվել են ձմերուկի ցանքատարածությունները, սակայն երկրորդ բերքի միջոցով հնարավոր է փոխհատուցել վնասը, ջերմոցային տնտեսություններին հասցված վնասի չափերը դեռևս ճշտվում են: Համայնքապետը հավելել է, որ Արտիմետում այս տարի հատկապես կարտոֆիլի բարձր բերք են ակնկալում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել
14730 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով