Բաղանիսն ու Կոթին գնդակոծվել են 3 ժամ. Սարգսյանի այցից հետո բնակիչները սպասում էին դրան  

08/06/2017 schedule12:49

Տավուշի մարզի Կոթի եւ Բաղանիս համայնքներում կեսգիշերից հետո խաղաղ է եղել: Հակառակորդն այս գյուղերի ուղղությամբ հրաձգային զենքերից երեկ կրակել է 1.5-3 ժամ տեւողությամբ:

«Կրակոցները եղել են երեկոյան` ժամը 9-ից մինչեւ կեսգիշեր: Կեսգիշերին մոտ արդեն համեմատաբար քչացան ու դադարեցին»,- մեր զրույցում ասաց Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը` հավելելով, որ ցավոք, նման կարգի կրակոցներն իրենց համար արդեն դարձել են սովորական:

Կրակոցների ժամանակ բնակիչները չեն լքել տները, պարզապես պատսպարվել են դրանց առավել ապահով հատվածներում, նկուղներում:  

«Այդ ինտենսիվությամբ կրակոցների դեպքում հիմնականում յուրաքանչյուրը իր բնակարանի առավել ապահով հատված է տեղափոխվում: Այդ պահին անիմաստ է փողոց դուրս գալը կամ այլ տեղ գնալը»,- փոխանցեց Ֆելիքս Մելիքյանը:

Օրեր առաջ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Տավուշ: Մարզի բնակիչների շրջանում կարծիք կար, որ դրան հետեւելու են սահմանամերձ համայնքների գնդակոծությունները:

Կոթիի գյուղապետն այդպիսի օրինաչափություն չի նկատել: «Չգիտեմ` ինչ կապ են գտնում դրա հետ, բայց սրանից տասը-տասնհինգ օր առաջ նման այց չկար, իսկ կրակոցներ կային: Շատ ավելի վաղ էլի կրակոցներ կային: Որեւէ այց չի եղել այդ ընթացքում: Հակառակորդը փորձում է իր մտածածի ձեւով որեւէ կերպ ազդել, բայց իրականում այդ ամեն ինչը, ի վերջո, անդրադառնում է իրենց ե´ւ բնակչության, ե´ւ զինծառայողների վրա»,- կարծիք հայտնեց սահմանամերձ համայնքի ղեկավարը:

Ինչ վերաբերում է Կոթիից 10-12 կմ հեռավորության վրա գտնվող Բաղանիսին, այստեղ կրակոցները համեմատաբար կարճատեւ են եղել:  

«Դրանք ժամը 22:30-ից մինչեւ 24:00-ն էին: Երկրաշարժից անմիջապես հետո, այդպես ասեմ, որպեսզի ավելի պատկերավոր լինի: Գնդակոծությունների հետեւանքով մարդկային վնասներ, կորուստներ չունեցանք: Սա այս պահին մեզ համար ամենակարեւորն է»,- տեղեկացրեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

Գիշերն այստեղ խաղաղ է անցել, միջպետական ճանապարհը չի փակվել, գյուղը վերադարձել է իր առօրյա կյանքին: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդ լարված շրջանում գյուղի բնակիչներից ոչ մեկը դուրս չի եկել, երեխային ապահով վայր չի տեղափոխել:

Նրա տեղեկացմամբ, երեկվա չափ երկարատեւ կրակոցներ վերջին անգամ գրանցվել են ապրիլի 28-ին:  

«Սովորաբար կրակոցները որեւէ բանի հետ չենք կապում, որովհետեւ հակառակորդի մոտ արդեն դարձել է բնավորության գիծ: Դե, հիմա կրակում են, էլի, որովհետեւ ընդհանուր բանակցային գործընթացից դժգոհ են, որն այդպես են արտահայտում: Կամ էլ` հակառակորդի մոտ կարգապահություն չկա, վերահսկողություն չկա, երբ ուզում են, կրակում են, երբ ուզում են, չեն կրակում»,- նշեց Նարեկ Սահակյանը:

Տպել
3315 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ