Ես վարորդ չունեմ. ՀՀԿ-ական պետը՝ երեկ Գյումրու կենտրոնում տեղի ունեցած սկանդալի մասին

Լուսանկարում՝ դեպքի վայրն է

Երեկ՝ հունիսի 8-ին, տեղեկացրել էինք, որ Գյումրու Սայաթ-Նովա փողոցում՝ թատերական հրապարակի տարածքում, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Փողոցի բնակիչներից մի քանիսի պնդմամբ` հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել սկանդալային վիճաբանություն: Ավելի ուշ պարզ դարձավ, որ սկանդալի էպիկենտրոնում եղել են «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը եւ Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանը: Մամուլի հրապարակումների համաձայն` Եդիգարյանը վերջերս է ազատվել գազի գրասենյակի տեղամասերից մեկի պետի պաշտոնից:

Armtimes.com-ը փորձեց Սերգեյ Ամիրբեկյանից պարզաբանում ստանալ դեպքի վերաբերյալ: Վերջինս, սակայն, երբ տեղեկացավ, որ իրեն զանգահարում են «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունից՝ պատճառաբանեց, որ մեքենայի ղեկին է եւ չի կարող խոսել: Վարդան Եդիգարյանի հեռախոսը դեպքից հետո, ընդհանրապես անջատված է:

Ավելի ուշ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց կապ հաստատել Սերգեյ Ամիբեկյանի հետ: Վերջինիս հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝ իր վարորդի մասնակցությամբ: 

«Ես վարորդ չունեմ, իմ մեքենան ես եմ վարում: Իմ մեքենայի հետ ամեն ինչը ինձ հետ է կապված»,- ասաց Ամիրբեկյանը:

Armtimes.com-ի այն հարցին, թե Վարդան Եդիգարյան անունով աշխատակից ազատվել է կառույցից, Ամիրբեկյանը պարզաբանեց.

«Ես այդպես, բոլորին անուն ազգանունով չգիտեմ»,- եզրափակեց գազի գրասենյակի ղեկավարը եւ նշեց, որ նա կրկին ղեկին է:

Ի դեպ, Ամիբեկյանը ՀՀԿ-ական է: ԱԺ ընտրությունների ժամանակ նա առաջադրվել էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել «Վեռանդա» ռեստորանի հարեւանությամբ:

Շիրակի մարզի դատախազ՝ Կարեն Գաբրիելյանը, քիչ առաջ մեզ հետ զրույցում նշեց, որ կրակոցների վերաբերյալ փաստական հիմք չկա: Դատախազի փոխանցմամբ՝ եղել է վիճաբանություն, ծեծկռտուք, այժմ կատարվում են քննչական համապատասխան գործողություններ՝ վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու համար:

Հիշեցնենք, որ երեկ մինչ ուշ գիշեր Գյումրու Սայաթ-Նովա փողոցի բնակիչների մեծ մասն անհանգիստ էին: Նրանցից ոմանք պարբերաբար ֆեյսբուքում գրառումներ էին կատարում դեպքի մասին:

Տպել
5401 դիտում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին