«Շիրակ կենտրոն»-ը կոչ է անում միավորվել և Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից

10/06/2017 schedule19:11

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում միավորվել և Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

«1988-ի դաժան աղետից անցել է ավելի քան քառորդ դար, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը: Այսօր էլ քաղաքով մեկ սփռված են ավելի քան 3500 կիսախարխուլ վագոն-տնակներ: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը չեն շտապում դրանք քանդել և Գյումրին ազատել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից:

Միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոցից մոտ 1000-ը նույնիսկ բնակելի չեն: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքը վագոն-տնակներից ազատելու լավագույն տարբերակներից մեկը կլինի այն, որ հատկապես չբնակեցված խարխուլ կացարանները գնվեն տնօրինողներից ու պարզապես քանդվեն: Իսկ քանդված վագոն-տնակներից առաջացած փայտանյութն էլ որպես ձմռան վառելիք բաժանվի այլ վագոն-տնակներում բնակվող անօթևանընտանիքներին:

«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու նպատակով Հայաստանի անտառապատ համայնքներից յուրաքանչյուր տարի ձեռք է բերում մոտ 300 խորանարդ մետր փայտ և բաժանում է կարիքավոր ընտանիքներին: Ստացվում է, որ սրանով մեր կազմակերպությունը հարկադրաբար նպաստում է, որ յուրաքանչյուր տարի մոտ 1000 ծառ պակասի մեր առանց այդ էլ սակավաթիվ անտառներից: Իսկ մեր այս նոր բարեգործական նախաձեռնությունը կնպաստի, որ անտառները հատելու փոխարեն անօթևան ընտանիքներին որպես ձմռան վառելիք տրամադրվի կիսախարխուլ վագոն-տնակները քանդելուց առաջացած փայտանյութը: Ավելին, վագոն-տնակների քանդումից առաջացած մետաղական մասերն էլ կփոխանակվեն փայտանյութով կամ կվաճառվեն, և առաջացած գումարով կրկին կգնվեն վագոն-տնակներ՝ քանդման նպատակով: Ներկա պահին Գյումրիում կիսախարխուլ մեկ վագոն-տնակի արժեքը կազմում է 600-ից 800 դոլար: Քանդման ենթակա յուրաքանչյուր տնակը կլուսանկարվի, կներկայացվեն նաև քանդման գործընթացն ու ավարտից հետո մաքրված տարածքները պատկերող լուսանկարները, տեսանյութերը: Դրանք կտեղադրվեն մեր՝ www.shirakcentre.am կայքում և հանրապետության համեմատաբար ազդեցիկ էլեկտրոնային պարբերականներում, ինչպես նաև կներկայացվեն տվյալ տնակի ձեռք բերման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերած հովանավորին:

Առաջարկվող ծրագիրն ունի կարևորագույն 5 բաղադրիչներ՝

Առաջինը` հոգեբանականն է. գյումրեցու մեջ հույս կարթնանա, որ մի օր իր սիրելի քաղաքը կվերագտնի նախկին հմայքը՝ առանց վագոն-տնակների:

Երկրորդը` սոցիալականն է. ձմռան ամիսներին տնակներում պատսպարված անօթևան ընտանիքներին կտրամադրվի անվճար վառելանյութ:

Երրորդը` քաղաքաշինականն է. Գյումրիում զգալի համայնքապատկան տարածքներ կազատվեն ժամանակավոր կացարաններից, ինչը կտա կառուցապատման աշխատանքների իրականացման և քաղաքի տեսքի վերականգնման հնարավորություն:

Չորրորդը՝ բնապահպանական է: Անտառները հատելու փոխարեն ձմռան վառելափայտ կառաջանա խարխուլ և խոնավ, վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակների քանդուցքից:

Հինգերորդը` զբաղվածության բաղադրիչն է. այս ծրագրի իրականացման գործողություններում կընդգրկվի տնակային ավաններում բնակվող 10-15 մարդ, որոնք վաղուց մատնված են գործազրկության:

Բյուջեով նախատեսված գումարը կծախսվի տնակների ձեռք բերման, դրանց քանդման, վառելափայտի պատրաստման ու բաժանման աշխատանքներ իրականացնելու համար:

Այս ծրագրի իրականացման նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց ու կազմակերպություններին՝ կոչ անելով արձագանքել և կատարել նվիրատվություններ ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին.

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA,

SWIFT CODE: INJSAM22

AMD - 2052622035941001

EUR - 2052622035941040

RUB - 20526 22035941041

USD - 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց,

Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020»

Տպել
3818 դիտում

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը