Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում նախագահի ընտրություններին

Ադրբեջանում հիստերիայի հերթական պոռթկումն է Արցախում նախագահի ընտրությունների ֆոնին: Այս անգամ իրեն չի զսպել արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը: 

«Ադրբեջանի տարածքներում» նախագահական ընտրությունների անցկացումը հերթական քաղաքական սադրանքն է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ռեժիմի կողմից 2015-ի մայիսի 3-ին խորհրդարանի ընտրությունների անցկացումը եւ 2017-ի փետրվարի 20-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մերժված են եւ միջազգային հանրության կողմից չեն ճանաչվում:

Անօրինական խորհրդարանում անօրինական նախագահական ընտրությունների անցկացումն ինքնախաբեություն է: Բոլորին հայտնի է, անօրինական ռեժիմի քրեական ղեկավարությանը եւ խորհրդարանի անդամներին նշանակում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ միայն խամաճիկի գործառույթ են իրականացնում»,- ասել է Հաջիեւը: 

Հուլիսի 19-ին Արցախում նախագահական ընտրություններ են կայանալու: Համաձայն 2017 թվականի փետրվարին ընդունված Սահմանադրության` առաջիկա երեք տարվա համար խորհրդարանական խմբակցությունների առաջարկով հանրապետության նախագահ ընտրելու է Ազգային ժողովը: Առաջադրված թեկնածուներն են գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը: 

Տպել
11121 դիտում

Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած ա. Սամվել Բաբայան

Եթե «Իմ քայլը» որոշում ա, որ կլինկերը չհարկվի, շինարարությունը կէժանանա, պատասխանատուն իրանք են, թող անեն․ Ծառուկյան

51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն. գործը դատարանում է

Ցեմենտի ներկրման 22000 դրամ պետտուրքի դեպքում 1 տարվա ընթացքում պետբյուջեն կունենա 4 մլրդ դրամի մուտք․ Հայկ Սարգսյան

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի

«Արսենալը» ԵԼ կիսաեզրափակչում է. Մխիթարյանը խաղաց, որովհետեւ Ռեմզին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ. Մյուլլերի զեկույցը

ԱԺ-ն այսօր առաջին եւ երկրորդ ընթերցումներով մի շարք օրենքներ է ընդունել

Մեկնարկեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքի քննությունը

Նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնել. Սանասարյան

ESMT բիզնես դպրոցի ուսանողները գաղափարներ կառաջարկեն Գյումրիի համար

Լույս չի լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը, «Նաիրի» եւ «Արամյանց» Բ/Կ-ներում, Շտապ օգնության հիվանդանոցում

Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը. ՔԿ

Չի լռելու. ի՞նչ անել Սպարտակի հետ

ՍԴ-ում. ապօրինությունների օրինականացում

Գիշերը եւ վաղ առավոտյան. «Նաիրիտը» դարձյալ անհանգստացնում է

Ապարանի հատվածում ձյուն և բուք է, Սյունիքի մարզի մի մասում՝ մառախուղ

Շախմատիստները ուժեղ են խաղում նաև նարդի. Տ. Պետրոսյանը նարդու մրցաշարում գրավել է 3-րդ տեղը

Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում 11 ժամ ջուր չի լինի