Ալյոնա Թադեւոսյանը հեղինակավոր մրցույթից վերադարձել է նոր առաջարկներով

21/07/2017 schedule13:02

Մոդել Ալյոնա Թադեւոսյանը գոհ է «Թոփ մոդել աշխարհ 2017» միջազգային հեղինակավոր մրցույթում իր մասնակցությունից: Ճիշտ է՝ հուլիսի 1-15-ը Եգիպտոսում անցկացված մրցույթում չի հաղթել, սակայն միեւնույն է աշխատանքային հետաքրքիր առաջարկներ է ստացել: Armtimes.com-ի հետ զրույցում մոդելը կիսվեց տպավորություններով:

«Այլ մրցույթների մասնակցելու, Փարիզի Elite մոդելային գործակալության հետ համագործակցելու, Հայաստանում էլ ռեալիթի-շոում նկարահանվելու հրավեր եմ ստացել: Եգիպտոսում ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մասնակիցներն էլ՝ գրեթե բոլորը, շատ լավ էին պատրաստված: Ես բոլորին պատմում էի Հայաստանի՝ հայկական խոհանոցի, այն մասին, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած 1-ին երկիրն ենք եւ այլն: Ընկերուհիներիցս մեկն ասում էր, որ իմ մյուս մասնագիտական պարտքն եմ կատարում (տուրիզմի մասնագետ եմ) (ժպտում է)»,- պատմեց նա:

Այս մրցույթին իր մասնակցությունն Ալյոնան կարեւորում է ոչ միայն մասնագիտական հաջողություններ ունենալու ու հեռանկարային առաջարկներ ստանալու, այլեւ նոր ծանոթություններ ձեռք բերելու համար: Ընդգծում է, որ բազմաթիվ լավ մարդկանց հետ է ընկերացել, եւ թանկ է համարում այդ ձեռքբերումը:

«Անկեղծ, ում հետ ընկերացել եմ, շատ լավ աղջիկներ էին, շատ: Բոլոր մասնակիցներն էլ շատ ընկերական ու լավն էին: Կառանձնացնեմ Վիետնամի, Կանադայի, ԱՄՆ-ի, Միջերկրածովյան ավազանի (ծագումով Լիբանանից) ներկայացուցիչներին»,- ասաց նա:

Մրցույթի գլխավոր մրցանակը հանձնվել է Ուկրաինան ներկայացնող Յուլիա Գերշունին: Այս ընտրությունը բացասական առումով զարմացրել է մրցույթի բազմաթիվ մասնակիցների: Ալյոնան խոստովանում է, որ ինքն էլ համաձայն չի եղել, սակայն չի տխրել

«Սկզբում, երբ իմացա հաղթողի անունը, ավելի շատ զայրույթ զգացի, քան տխրություն: Ես պրոֆեսիոնալ տեսակետից այլ մասնակիցների հաղթանակ կընդունեի, այնպիսի մասնակցի, որն իսկապես արժանի կլիներ, եւ կային մասնակիցներ, որոնք ունեին հաղթող դառնալու բոլոր արժանիքները, բայց...»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն դեպքում եղած դրական տպավորությունները թույլ չեն տալիս, որ կենտրոնանա այս փաստի վրա:

Մրցույթից հետո Ալյոնան սովորական հունով շարունակում է իր մոդելային գործունեությունը: Շուտով ամենայն հավանականությամբ կհայտնվի մոդելային թեմայով ռեալիթի-շոուում:

Տպել
2129 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը