Կրիշտիանուի հեռացումը չափազանց խիստ էր. Զիդան (տեսանյութ)

14/08/2017 schedule11:28

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության 1-ին խաղում մրցավարը կարող էր ավելի մեղմ գտնվել իր թիմի հարձակվող Կրիշտիանում Ռոնալդուի նկատմամբ:

Երեկ՝ օգոստոսի 13-ին, «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած Սուպերգավաթի խաղարկության 1-ին հանդիպման վերջնամասում՝ 82-րդ րոպեին՝ իր թիմին հաշվի մեջ առաջ մղելուց 2 րոպե անց պորտուգալացին 2-րդ դեղին քարտն ստացավ եւ հեռացվեց: Մրցակցի տուգանային հրապարակում Ումտիտիի հետ պայքարի ընթացքում նա ընկել էր եւ 11-մետրանոց էր պահանջում, մրցավարը դա որակեց որպես սիմուլյացիա, եւ քարտ ցույց տվեց:

«Ինչպես միշտ, չեմ ցանկանում խառնվել մրցավարական գործերին: Մենք հիանալի խաղ անցկացրեցինք: Միակ բանը, որ ինձ անհանգստացնում է, Կրշտիանուի հեռացումն է. գուցե 11-մետրանոց չկար, բայց քարտ ցույց տալն էլ չափազանց խիստ էր: Սակայն ոչինչ փոխել չենք կարող, թեպետ կփորձենք այնպես անել, որ նա կարողանա մասնակցել չորեքշաբթի օրը կայանալիք պատասխան խաղին»,- Զիդանի խոսքերն է փոխանցում իսպանական Marca-ն:

Մինչեւ այդ դրվագը Ռոնալդուն դեղին քարտ էր ստացել գոլի հեղինակ դառնալուց հետո: 80-րդ րոպեին նա գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1՝ հօգուտ իր թիմի եւ տոնելիս հանեց մարզաշապիկը: Իսկ մարզաշապիկ հանելը պատժվում է դեղին քարտով:

Այս հեռացումը «Ռեալի» ու Ռոնալդուի վրա կարող է շատ թանկ նստել, քանի որ կարմիր քարտն ստանալուց հետո նա հրեց մրցավարին: Այդ արարքի համար նա կարող է որակազրկվել 4-12 խաղով:

Մինչեւ Ռոնալդուին հեռացնելը մրցավարն արդեն հասցրել էր ուշադրության կենտրոնում հայտնվել: 77-րդ րոպեին, երբ «Ռեալն» առջեւում էր 1:0 հաշվով, նա անտեղի 11-մետրանոց նշանակեց «արքայական ակումբի» դարպասին: Կատալոնցիների հարձակվող Լուիս Սուարեսը ներխուժեց տուգանային հրապարակ եւ մրցակցի դարպասապահ Կեյլոր Նավասին մոտենալով արտիստիկ ընկավ, մրցավարը չնկատեց սիմուլյացիան եւ պատժեց հյուրերին:

«Բարսա»-«Ռեալ» հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով: 50-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «կապտանռնագույնների» պաշտպան Խերարդ Պիկեն: 77-րդ րոպեին Սուարեսի վաստակած 11-մետրանոցից հետո Մեսսին հավասարեցրեց հաշիվը, իսկ 7 րոպե անց, ինչպես նշվեց, Ռոնալդուն խփեց իր թիմի 2-րդ գնդակը: Ռոնալդուի գոլից ոչ պակաս գեղեցիկ գնդակով 90-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Մարկո Ասենսիոն:

Թիմերի պատասխան հանդիպումը «Ռեալի» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտուկ կկայանա օգոստոսի 16-ին:

Бapceлoнa - Peaл Maдpид от GOALTIME - ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.

Տպել
1925 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է