Հայ մարմնամարզիկները Թայփեյում են. պատրաստ են Ունիվերսիադայում մեդալների համար պայքարին

16/08/2017 schedule18:19

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը, 2015 թ. համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը եւ Արմեն Պետրոսյանը Թայփեյում են: Նրանք 2017 թ. համաշխարհային ուսանողական խաղերի մրցավայր են ժամանել այսօր՝ օգոստոսի 16-ին: Ելույթները սկսելու են օգոստոսի 19-ին: Armtimes.com-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսեց մարզիկների պատրաստվածության մասին:

«Եթե մեդալների ակնկալիքներ չունենայինք, մրցումներին չէինք մասնակցի: Տղաները նորմալ մարզավիճակում են, նրանք պատրաստ են: Պետք է պարզապես անեն այն, ինչ անում էին մարզումների ընթացքում: Դավթյանից եւ Թովմասյանից են սպասելիքները շատ: Դավթյանը պայքարելու է բազմամարտում եւ առանձին գործիքների վրա: Թովմասյանն իր գործիքը կանի՝ օղակները: Այսօր նա ուժեղներից է, եթե կարողանա ցույց տալ այն, ինչի ընդունակ է, վստահ եմ՝ եզրափակչում կլինի ու կպայքարի մեդալների համար: Դավթյանի ու Թովմասյանի մարզավիճակները գնահատում եմ բավարար: Ճիշտ է՝ մարզադահլիճում շոգ էր, մենք մարզվում էինք առավոտները, բայց բավականին լավ են կատարում վարժությունները, մնում է ցույց տան այն, ինչ կարող են»,- ասաց նա:

Արմեն Պետրոսյանի հարցում (հանդես է գալու նժույգթափերում) Սերոբյանը մտավախություն ունի: Ձեռքի լուրջ վնասվածքը խանգարում է նրան ողջ ուժով մարզվել եւ մրցել: Նրա մասնակցությունն ուսանողական խաղերին հենց այս պատճառով հարցականի տակ էր, եւ ավելի վաղ մասնակիցների մասին խոսելիս Սերոբյանը նրա անունը չէր նշում:

«Վնասվածքը խանգարում է, կատարումը չեմ հավանում, բայց մրցումներին կտեսնենք: Ամեն ինչ կերեւա մրցումների ժամանակ»,- ասաց Սերոբյանը:

Մարզիչը նշեց, որ վնասվածքն Արմեն Պետրոսյանի մոտ վաղուց է: Այդպես է մասնակցել նաեւ Եվրոպայի այս տարվա առաջնությանը: Նա չի կարող ընդհատել ելույթները եւ ապաքինվել, քանի որ պետք է ամեն ինչ անի միջազգային մրցաշարերում բարձր տեղեր զբաղեցնելու համար, որպեսզի սպորտային վաշտում ծառայելու հնարավորություն ստանա:

«Խնդիրն այն է, որ չի կարող չմարզվել եւ բուժել վնասվածքը, որովհետեւ այս տարի 6 ամսով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից: Եթե չմարզվի ու մրցումների չմասնակցի, արդյունք ցույց չի տա եւ կգնա բանակ»,- պարզաբանեց մարզիչը:

Ունիվերսիադան մեկնարկելու է օգոստոսի 19-ին եւ ավարտվելու է 30-ին: Մարմնամարզիկների պայքարը տեղի է ունենալու օգոստոսի 19-21-ը:

Տպել
3275 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը