Ավիաընկերությունները փաստորեն սխալվեցին. Սերգեյ Ավետիսյանը՝ ավիատոմսերի թանկացման մասին

17/08/2017 schedule13:51

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Հայաստանում ավիատոմսերի թանկացում բացատրում է նրանով, որ ամբողջ աշխարհում գոյություն ունի զբոսաշրջային պիկ ժամանակահատված եւ տարեցտարի ամառվա վերջին տոմսերի գները թանկանում են: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության պետը՝ նշելով այս տարի մեր երկրի այցելությունների պահանջարկն ավելացել է:

«Ավիաընկերությունները պլանավորելիս իրենց ամառային ժամանակաշրջանի չվերթները դա անում են բավական վաղ: Օպերատիվ արձագանքման իմաստով՝ ոչ միշտ են կարողանում ճկուն կողմնորոշվել, քանի որ 8-9 ամիս առաջ իրենք պլանավորում են իրենց ամբողջ աշխարհագրությունը՝ օդանավերի քանակի, չվերթների, տարողության իմաստով: Պլանավորվածից ավելի շատ մեծ պահանջարկ ունենալու դեպքում, ինչը որ տեղի ունեցավ այս տարվա ներկայիս ժամանակաշրջանում, ավիաընկերությունները, փաստորեն, սխալվեցին եւ մենք ունեցանք ավելի պահանջարկ, քան եղել էր առաջարկը»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:

Նրա խոսքով, ավիափոխադրողները փորձում են փոփոխություն մտցնել իրենց չվացուցակներում, ավելացնելով եւ չվերթների քանակը, եւ փոխել օդանավերի տիպերը: Որպես օրինակ Սերգեյ Ավետիսյանը բերում է Քաթար, Մաու, Աէրոֆլոտի եւ այլ ավիաընկերությունների քայլերը, որոնք փոխել են իրեն օդանավերը, որոնք ունեն ավելի շատ տեղեր:

«Չվերթ ավելացնելու դեպքում ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ»,- ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության պետը՝ նշելով, որ իրենք չեն կարող ուղղակի ազդեցություն ունենալ ավիատոմսերի գների ձեւավորման հարցում:

Համեմատության համար նշենք, որ օգոստոս ամսի վերջին շաբաթվա համար Երեւան-Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ մեկ անձի համար էկոնոմ դասի ավիատոմս ձեռքբերելը տատանվում է 415-ից 460 դոլարի սահմաններում, մինչդեռ Թբիլիսիից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ նույն ժամանակահատվածի եւ նույն պայմաններով տոմսն արժե մոտ 150 դոլարով էժան: Վրացական ավիաուղիներ ընկերությունն այդ ուղղությամբ երկկողմանի թռիչքի համար ավիատոմսի գինը սահմանել է 300 ԱՄՆ դոլար, իսկ «Airlines» ավիաընկերությունը Երեւանից ուղեւորվողների համար տոմսն առաջարկում է 458 ԱՄՆ դոլար:

Մոտ մեկ ամիս առաջ Երեւան-Մոսկվա միակողմանի չվերթի գինը տատանվում էր 60-ից 80 հազար դրամի սահմաններում:

Տպել
3565 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր