Ուղեվարձը պետք է լինի ոչ թե թանկ կամ էժան, այլ արդար ու հասանելի. Երեւանի քաղաքապետարան

21/08/2017 schedule15:58

Հասարակական տրանսպորտի բարեփոխման աշխատանքային խումբը շարունակում է քննարկել ոլորտի կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդատվական ընկերության առաջարկները:

Գործընթացին վերաբերող տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով ստեղծված transport.yerevan.am կայքում նշվում է, որ նախատեսվում է, մասնավորապես, հետեւյալը.

- Երեւան քաղաքի ուղեւորահոսքերի հաշվարկների անկախ հետազոտության հիման վրա նախագծել նոր երթուղային ցանց, որը կօպտիմալացնի առկա ցանցերը, եւ քաղաքացիների համար առավել հարմարավետ ծառայություններ կապահովի,

- նախագծել հասարակական տրանսպորտի միասնական ցանց, որը կառուցված չի լինի բացառապես վերգետնյա տրանսպորտային միջոցների վրա եւ հնարավորություն կտա տրանսպորտային տեսակների փոխլրացմամբ առավել արագ ու հարմարավետ տեղաշարժվել Երեւան քաղաքում,

- ներդնել միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ, որը, անկախ վճարման տեսակից, հնարավորություն կտա թափանցիկ ու վերահսկելի դաշտ բերել ոլորտի ֆինանսական շրջանառությունը եւ կապահովի քաղաքացիների երթեւեկը շահավետ պայմաններով:

Ինչ վերաբերում է սակագնի թանկացման հավանականության մասին հարցին, կայքում հրապարակված պատասխանը սա է.

«Հասարակական տրանսպորտի սակագինը պետք է լինի ոչ թե թանկ կամ էժան, այլ արդար ու հասանելի ազգաբնակչության համար։ Սա կարեւորագույն սկզբունք է, որը ընկած է այս բարեփոխումների ռազմավարության հիմքում։ Բնականաբար, Երեւանի քաղաքապետարանը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները` առկա սակագինը չթանկացնելու համար, եւ գործընթացը կլինի բաց ու թափանցիկ»:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը հասարակական տրանսպորտի բարեփոխման աշխատանքային խմբի անդամ է: Քննարկվող հարցերից որոշները նրա համար ընդունելի են, որոշների հետ համամիտ չէ: Ի դեպ, նա գտնում է, որ խմբում ընդգրկված մարդկանցից շատերը գաղափար չունեն ոլորտից:

«Այդ մասնակիցների մեջ կոմպետենտ մարդ շատ քիչ կա: Օրինակ` մեկը հարցրեց` իսկ դուք փողոցների թողունակությունը հաշվարկե՞լ եք: Բոլորը նրան նայեցին որպես աննորմալի: Ոչ մեկը չհասկացավ, որ դա ամենակարեւոր հանգամանքն է` քանի ավտոմեքենա կարող է երթեւեկել այս փողոցով, քանիսը` այն: Ասացին` այդ ավելորդ խնդիրներով մեզ մի շեղեք»,- նկատեց Արմեն Պողոսյանը:

Ինչ վերաբերում է քննարկվող նյութի վերաբերյալ ունեցած անհամաձայնությանը, հասարակական կազմակերպության ներկայացուցիչը կարծում է, որ առաջին հերթին պետք է որոշվի տրանսպորտի ոլորտը համակարգող մարմնի կազմակերպաիրավական ձեւը: «Առանց դրա` մնացածը կլինի կարկատանի նման մի բան: Իմիտացիա: Վիճակը էապես չի փոխվի»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով, միջազգային խորհրդատուն առաջարկել է, եւ հիմա էլ աշխատանքային խումբը քննարկում է, թե տրանսպորտի ոլորտում քանի օպերատոր պետք է լինի:  

«Իմ համոզմամբ դա աբսուրդ է: Եթե լինի կազմակերպություն, այդ կազմակերպությունն ինքը կվարձի օպերատորի: Օպերատորին ու սեփականատերը տարբեր բաներ են: Տնտեսագիտական հասկացությամբ, սեփականատերը վարձում է օպերատորին: Իսկ որ օպերատորը եւ սեփականատերը նույն մարդը լինեն, դա աբսուրդ է: Օպերատորը չի կարող հարց լուծել, ինքը սահմանափակված է»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա առաջարկում է, որ լինի բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնեմասերի մի կեսը քաղաքապետարանին պատկանի, մյուս կեսը` ներկայիս, այսպես կոչված, գծատերերին: Բացի այդ, առանձին մարդիկ նույնպես կարողանան որոշ քանակով բաժնետոմս ունենալ:

Հաջորդ հարցը, որ խումբը, ըստ Արմեն Պողոսյանի քննարկում է, միացյալ տոմսն է:

«Այսինքն` ուղեւորը ոչ թե պետք է վճարի մեքենայի սրահի մեջ, այլ նախապես գնի տոմսը, որն ուժի մեջ կլինի որոշակի ժամկետում, ինչպես Եվրոպայում է: Դա շատ առողջ միտք է, եւ ես պաշտպանում եմ: Բայց սկզբունքային հարց չէ, այլ տեխնիկական: Այստեղ քննարկելու բան չեմ տեսնում: Դա զուր ժամանակի կորուստ է»,- կարծիք հայտնեց ՀԿ ղեկավարը:

Խոստացվում է, որ տրանսպորտային նոր համակարգը պետք է սկսի գործել 2018 թվականի հունվարից:

Հ.Գ. WYG միջազգային խորհրդատվական ընկերությանը, ինչպես ընդգծեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը, հայկական կողմը վճարել է 840 հազար եվրո կամ ավելի քան մեկ միլիոն դոլար:

Տպել
2968 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով