«Մալխասը մտավ Աղվան Հովսեփյանի մոտ եւ գործը կարճվեց» (տեսանյութ)

05/09/2017 schedule18:07

Քաղաքացի Սարգիս Բժիկյանը դիմել է armtimes.com-ի խմբագրություն եւ ներկայացրել իր եւ «Մալխաս Ջազ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Արսեն Սարգսյանի եւ Վահագն Նիկողոսյանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները, որոնք իր իսկ խոսքով, չեն լուծվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, նախկինում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորչությամբ:

Ըստ Սարգիս Բժիկյանի, ինքը 2008 թվականին վաճառել է Երեւան քաղաքի Թումանյան 38 հասցեում գտնվող իր բնակարանն ու նկուղը Արսեն Սարգսյանին եւ Վահագն Նիկողոսյանին, որոնք պայմանագրի համաձայն պարտավորվել են 155 միլիոն դրամ արժողությամբ սեփականության գումարից նախապես վճարել 102 միլիոնը, իսկ մյուսը որոշակի ժամանակ անց: Մնացորդային գումարը չստանալուց հետո, Սարգիս Բժիկյանը տեղեկացել է, որ իր անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում է կատարվել «Մալխաս Ջազ» ՍՊԸ-ի անդամների անուններով: Այդ ամենից հետո նա դիմում է ներկայացրել դատարան, որտեղ էլ պարզվել է, թե իբր Արսեն Սարգսյանը եւ Վահագն Նիկողոսյանը երրորդ անձին՝ Ռուբեն Պետրոսյանին են փոխանցել մնացորդային գումարը, որը պետք է հանձնվեր Սարգիս Բժիկյանին:

Դատարանում երրորդ անձի կողմից Սարգսյանին եւ Նիկողոսյանին տրամադրված ստացականն ուղարկվում է փորձագիտությունների հանրապետական բյուրո եւ պարզվում է, որ այդ ստացականը տրամադրվել է 2008 թվականի մարտի 15-ին՝ առուվաճառքի գործարքից 5 օր անց: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է, որ Ռոբերտ Պետրոսյանը պետք է Սարգիս Բժիկյանին վճարի մնացորդային շուրջ 50 միլիոն դրամը: Դատից հետո մեր զրուցակիցը պարզել է, որ Ռուբեն Պետրոսյանն իր անունով որեւէ սեփականություն չունի, իսկ դրամական միջոցներ՝ առավել եւս:

«Խոստացան գումարը տալ մինչեւ 2010 թվականի դեկտեմբերը: Հետո պարզվեց, որ այս մարդը չի տալիս, խուսափում է, որոշեցի դիմել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին»,- ասաց Սարգսի Բժիկյանը եւ նշեց, որ իրեն դատախազությունից պատասխանել էին, որ խնդիրը ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ է, այդ պատճառով էլ նա դիմել է Հատուկ քննչական ծառայություն:

«Դրանից հետո գլխավոր դատախազի մոտ հայտնվեց Մալխաս կոչեցյալը (Մալխաս ջազ ակումբի գլխավոր հիմնադիրը), որը եկել էր միջնորդելու իր գործընկերների համար: Քանի որ գործի կեղծիքները հայտնաբերվել էին եւ շարունակելը հետաքրքիր չէր, դատախազը հանձնարարություն տվեց, որ գործը տեղափոխեն Կենտրոնի դատախազություն՝ ուսումնասիրելու համար»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Այս ամենից հետո էլ գործի հետաքննությունը հանձնարարվեց ոստիկանության կենտրոնի բաժնի հետաքննիչ Գարեգին Բեգոյանին: «Բեգոյանը կեղծիքներ անելով, կեղծ ցուցմունքներ կազմակերպելով, կայացրեց որոշում գործը կարճելու վերաբերյալ: Ես այդ որոշումները բողոքարկել եմ»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ հիմք ունեք, որ Աղվան Հովսեփյանը միջամտել է այս գործի օբյեկտիվ քննությանը, Սարգիս Բժիկյանը պատասխանեց. «Որովհետեւ Մալխասի գալուց հետո այդ վճիռը կայացվեց՝ գործը փոխանցել կենտրոնի դատախազություն: Վկաներ կան, Վեքիլյանին կարող եմ բերել եւ ասել՝ սա էլ Վեքիլյանը (Դավիթ Վեքիլյան):

Սարգիս Բժիկյանը նշեց նաեւ, որ իր դիմումի հիման վրա 2016 թվականին ՀՔԾ-ում Գարեգին Բեգոյանի վերաբերյալ քրգործ է հարուցվել, վերջինս ունեցել է վկայի կարգավիճակ, սակայն քրգործը կարճվել է: «Էլի կարճեցին՝ մեդալ տալով: Բեգոյանին նախ առաջինը պարգեւատրել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը: Բեգոյանը լինելով ոստիկանության քննչական բաժնի քննիչ՝ այս ընթացքում դարձել է ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերով քննիչ, մայոր է դարձել»,- ասաց Սարգիս Բժիկյանը՝ նշելով, որ ՀՔԾ-ի որոշումը դատախազի ստորագրմամբ դեռ չի ստացել: Դիմել է գլխավոր դատախազին, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:  

Տպել
5030 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ