Մոսկվայի «Արարատը» դադարեցնում է գործունեությունը

05/09/2017 schedule18:13

Այս տարվա մարտին ստեղծված Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է գործունեությունը: Այս մասին Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում տեղեկացրել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Նա հայտնել է, որ Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի 8-րդ տուրի «Ռյազանի» դեմ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վերջինն է լինելու:

«Մեզ հայտնել են, որ ակումբը փակվում է: Ես պատրաստ եմ բացատրել պատճառները «Ռյազանի» դեմ խաղից հետո: Խնդրում եմ՝ եկեք այդ խաղին: Կարծում եմ, որ ակումբը չի կարող այսքան հեշտությամբ դադարեցնել գործունեությունը, մանավանդ, որ կրում է «Արարատ» անունը: Չեմ ցանկանում, որ այն առանց բացատրությունների դադարի գոյություն ունենալուց: Այդպես չպետք է լինի»,- ասել է նա:

Սա վերջերս ակումբի շուրջ բարձրացած միակ աղմուկը չէ: Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ակումբի արդեն նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը հեռանալուց հետո ակումբի հաշվից 20 մլն ռուբլի փոխանցել է իր հաշվին: Հետագայում նա հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ ակումբից չի հեռացել, արտասահմանում է բուժվելու նպատակով, ոչ մի գումար էլ չի վերցրել եւ պարտավոր չէ հաշվետվություն տալ իր գործողությունների համար:

Ավելի վաղ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանն ակումբի ղեկավարության անունից նշել էր, որ ակումբը լուրջ նպատակներ ու երկարաժամկետ նախագիծ ունի: Նա նաեւ ընդգծել էր, որ ֆինանսապես իրենք ապահովված են եւ վստահեցրել էր, որ Մոսկվայի «Արարատը», ի տարբերություն Վալերի Հովհաննիսյանի մյուս թիմերի՝ Երեւանի «Ուլիսի» եւ Արմավիրի «Տորպեդոյի», կարճ կյանք չի ունենա:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը ստեղծվելուց հետո սկսեց հանդես գալ Ռուսաստանի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում: Որոշ ժամանակ անց 3-րդ դիվիզիոնում մնաց 2-րդ թիմը, իսկ 1-ին թիմը ելույթները շարունակեց 2-րդ դիվիզիոնում: Այժմ 1-ին թիմը 17 միավորով գլխավորում է 2-րդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակը:

Տպել
1977 դիտում

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին