Երևան
-2 °C
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պատգամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից: Armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններում հաջողություն չարձանագրած Հակոբյանն ասաց, որ մուլտֆիլմերի հիմնական մասը պատրաստ է, մնում է ծրագրերից շեղված պատգամավորների նկարներն ավելացվի:
- Պարոն Հակոբյան, ճի՞շտ է, որ քաղաքական մուլֆիլմեր եք նկարահանում:
- Այո, այո: Այն քաղաքական գործիչները, որոնք կշեղվեն իրենց ծրագրերից, իրենց խոստացած ծրագրերից, որոնցով հանդես են եկել ժողովրդի առաջ, այդտեղ մենք կփորձենք իրենց դնել իրենց իրական տեղը՝ քաղաքական տարբեր ձեւերով: Օրենքով սահմանված կարգով: Մուլտիկներով մենք պետք է ցույց տանք, որ այդ քաղաքական գործիչը շեղվել է իր ծրագրերից եւ իր սեփական ժողովրդին խաբել է, կամ ծրագրերը հայտնել է, եւ դրանց ուշադրություն չի դարձնում:
- Արդեն կա՞ն նկարված մուլտֆիլմեր:
- Այո, նկարված ունենք, մտածում ենք, որ կարող է լեզվի սայթաքում է տեղի ունեցել կամ մարդիկ քաղաքականապես հասուն չեն եղել եւ չեն հասկացել: Մենք կփորձենք հասկացնել, որ եթե չհասկանա, ապա այդ մարդկանց կսարքենք խեղկատակներ:
- Ե՞րբ ենք տեսնելու այդ մուլֆիլմերը, ի՞նչ տարբերակով:
- Դուք կտեսնեք, եթե կշեղվեն իրենց ծրագրերից: Ես ասացի՝ եթե մարդիկ իրենց շեղվելը կշարունակեն, գիտակցաբար կշարունակեն, որովհետեւ կան մարդիկ, որոնց հետ խոսել ենք, ասել են՝ մենք չենք հասկացել, լրագրողը մեզ այսպես է ասել: Եթե կլինեն հստակ պատասխաններ, որ ասեն, այո, դա մենք ենք ասել, ապա մենք մեր երկրորդ քայլը կկատարենք:
- Կա՞ կոնկրետ անհատ, որի մասին արդեն նկարել եք:
- Մենք արդեն ամբողջը պատրաստել ենք, բայց պետք է դնենք պատգամավորի գլուխը: Այն պատգամավորի, որը կշեղվի իրենց ծրագրերից: Դեմքի նկարը, գլուխը կլինի նապաստակի վրա, իսկ այդ նապաստակին մենք գործողություն ենք անելու, որը հասարակությունը կտեսնի:
- Կոնկրետ քաղաքական գործիչ կա՞, որի մուլտիկը պատրաստ է:
- Այո, կար այդպիսին, սակայն երբ մենք խոսեցինք իր հետ, երկուսի հետ, երկուսն էլ ասացին, որ չեն հասկացել: Մեկն ասում էր, որ այդպես չի ասել, լրագրողն է իրեն սխալ մեկնաբանել: Մենք արդեն տեսանք, որ սխալմունք է եղել, դիտավորություն չկա: Եթե հակառակը լինի, ապա մենք կասենք, որ դու սխալվել ես ծրագրերից, մեր «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից, այդ ժամանակ գործի կդնենք մյուս մեթոդը:
- Ովքե՞ր են եղել այդ պատգամավորները:
- Վերջերս դուք մամուլում տեսնում եք, թե ովքեր են հարցազրույցներ տալիս, եւ «Ծառուկյան» դաշինքում դա ճիշտ չեն ընդունում, սխալ են ընդունում: Եկեք անուններ չտամ, քան որ մարդիկ հետ են կանգնել իրենց տված հարցազրույցներից, դրա համար կոռեկտ չի լինի:
- Եթե «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թերանա, կհայտնվի՞ այդ մուլտֆիլմում:
- Պարոն Ծառուկյանը թերացում չունի եւ չի կարող ունենալ: Ես միանգամից կարող եմ պատասխանել, քանի որ բոլոր ծրագրերի հիմնական կրողը եւ ծրագրերի վրա աշխատած մարդը, եւ այն ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվում, ամենաշատը վատ է զգում հենց Ծառուկյանը: Մեր հանդիպումների ժամանակ երեւում է, թե ինչպիսի ցանկություն ունի ինքն այդ ծրագրերն իրականացնելու հարցում: Այսօրվա վիճակով ինքը շատ ծանր է տանում այդ ամենը:
- Ձեր այս նախաձեռնության հետ կապված Գագիկ Ծառուկյանը կարծիք հայտնե՞լ է:
- Չէ, մենք այդ մասին չենք խոսել, այդ մուլտծրագրերի մասին չենք խոսել: Ինքը քաղաքականապես զարգացած անձնավորություն է, եւ նման երեւույթները, տարբեր մեթոդներով հասարակության ուշադրությունը հրավիրելը, կարծում եմ յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Մենք, պարզապես, հասարակության ուշադրությունն ենք հրավիրելու այդ մարդկանց վրա, որպեսզի վերահսկողությունը մեծ լինի:
- Մուլտերը ինչպե՞ս են ցուցադրվելու:
-Ես կարծում եմ՝ յութուբում կլինի: Հասարակությանը մենք մասնակից ենք դարձնելու քաղաքական գործընթացներին: Մենք ոչ թե բառերով ենք ասում, այլ ուրիշ բան ենք անում:
- Ոնց հասկանում ենք, հիմնականում կենդանական կերպարներով են լինելու մուլտերը:
- Այո, հիմնականում նապաստակն է, մենք այդ նապաստակին գցում ենք զուգարանակոնքի մեջ եւ ջուրը քաշելու ենք: Ուղարկում ենք քաղաքական կոյուղի: Ձեռքով բռնելու ենք, ջուրը լցնենք ու քաշի տանի, որ հասարակությունն իմանա, թե այդ մարդը որտեղ է գտնվում, այն մարդը, որը շեղվել է իր ծրագրերից, խոստումներից:
Կոտայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները
Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին առաջնորդ Փերվեզ Մուշարաֆը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Թուրքիայի առևտրի նախարարը խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանների մասին
Ծեծկռտուք Երևանի «Ռոյալ» ակումբի մոտ. բերման ենթարկվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է
Կեղծ հրապարակում է տարածվել Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ
Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Երևան-Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարները թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը
ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները (լուսանկարներ)
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել ՀՀ տարածք. առաջիկա օրերին առատ ձյուն կտեղա, սպասվում է բուք, ցածր տեսանելիություն
Թեհրանի Սուրբ Սարգիս մայր եկեղեցում համանուն տոնին նվիրված պատարագ է մատուցվել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա մեղադրանք է առաջադրել Սեմյոն Պեգովին
Մաեստրոն կա թատրոնում, երգերում, մարդկանց սրտերում և հայրենիքում. մեկ տարի՝ առանց Արթուր Գրիգորյանի (տեսանյութ)
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս, մի պահ եկավ՝ դարձել էինք աշխատող. Վաչե Թովմասյանը՝ «32 ատամ»-ի փլուզման մասին
Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որ նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը. Հուլուսի Աքար
Լեռներում գոնե 2 մետր ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում. Սուրենյան
Հայաստանի մեծ մասում ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում՝ բուք
Հայտնի են Հայաստանի՝ բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները
Հրդեհ Լեոյի փողոցում. այրվել է երկհարկանի տան մի հատվածը
8 տարի հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Տիգրանը Աստանայից տեղափոխվել է Հայաստան
Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը
Հունվար ամսին որդեգրվել է 9 թափառող շուն. հաշվետվություն
Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, թող պրոբլեմը իր մեջ փնտրի. Սամսոնյանը՝ «Էրիվան» պրոդուկտի շուրջ քննարկումների մասին
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Ստեփանակերտի Մայր եկեղեցում կատարվել են երեկոյան ժամերգություն և օրհնության կարգ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար
Միասնական ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և Շրի Լանկայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն․ ՀՀ նախագահ
Այգեվանցի Քեսաբլյանները 11-րդ զավակն են ունեցել
Ճանապարհի լայնացման աշխատանքներ Մեղրիի լեռնանցքում (տեսանյութ)
Փրկարար ծառայությունում գնահատվել են լավագույնները (լուսանկարներ)
ՀՀ-ն վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման պատրաստակամությունը․ ՀՀ նախագահի ուղերձը
Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
Խոստանում եմ, որ կունենանք քո սրտում ապրող կարոտին համարժեք պետություն․ Աննա Հակոբյանը շնորհավորել է հերոս Գոռի մայրիկին
Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում․ 50-69 տարեկան կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան
Արցախում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 4 չափահաս ծայրահեղ ծանր վիճակում է
ՊԵԿ-ը 2023 թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետտուրք
Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի մարզումները Բելեկում
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային գոտիներում՝ բուք
Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ
© 2023 Հայկական ժամանակ