Փոխքաղաքապետին տրանսպորտի ընթացիկ իրավիճակը չի հետաքրքրում. թիրախը բարեփոխված համակարգն է

Վերջին շրջանում պարբերաբար հայտնի է դառնում այս կամ այն երթուղու սպասարկումը դադարեցվելու մասին: Ամենաթարմ այդպիսի դեպքը կապված էր համար 64 միկրոավտոբուսային երթուղու հետ: Օգոստոսի երկրորդ կեսին ուղեւորները հայտնաբերել էին, որ այդ համարի երթուղային սպասելն այլեւս զուր է:

Քաղաքապետարանից հաստատել էին, որ երթուղին չի սպասարկվում, քանի որ տնտեսվարողն է հրաժարվել:

Քաղաքային իշխանությունները եւ ոլորտի պատասխանատուները բազմիցս են հայտարարել, որ առկա պայմաններով երթուղիները սպասարկելը շահութաբեր չեն եւ պետք է անընդհատ պատրաստ լինել, որ մի օր դրանք այլեւս դադարելու են գործել:

Բայց երբ տնտեսվարողը ստանձնած պարտավորություններից հրաժարվում է այս ժամանակահատվածում, երբ քաղաքապետարանում տրանսպորտի ոլորտի բարեփոխման աշխատանքներ են ընթանում ու հայտարարվում է, որ շուտով իրավիճակը փոխվելու է, տնտեսավարողի այս քայլը զարմանալի է:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հարցրինք, թե ինչու են տնտեսվարողները հրաժարվում սպասարկել երթուղիները ու եթե իսկապես դա անշահաթաբեր գործ է, ապա այսքան տարի աշխատելու պարագայում ինչու մի քանի ամիս էլ չեն համբերում: Օրինակ 64 համարի երթուղայինից առավել շատ օգտվում են ուսանողները, քանի որ դրա վերջնակայանը Երեւանի պետական համալսարանի մոտ է:

Փոխքաղաքապետը պատասխանեց, որ ընթացիկ իրավիճակով չի զբաղվում:

«Ես այս պահին իրենց հետ բանակցությունների մեջ չեմ էլ մտել եւ ինձ համար օրակարգային է՝ օր առաջ ունենալ բարեփոխված երթուղային ցանցը՝ իր բարեփոխումների ամբողջ փաթեթով, որից հետո մենք կախված չենք լինի ինչ-որ տնտեսավարողի հրաժարվելուց կամ չհրաժարվելուց»,- ասաց նա:

Քաղաքապետարանի թիրախն է, որ 2018-ի վերջին Երեւանի բնակիչներն օգտվեն բարեփոխված տրանսպորտից. 2017-ի ավարտին կամ 2018-ի սկզբին բարեփոխումները փաստաթղթի տեսք ստանան, իսկ այնուհետեւ սկսվի իրագործման փուլը:

Տպել
3955 դիտում

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան