Հայերին ոչ ոք չի հայհոյել. Թուրքիայի ՆԳ նախարարը`թաղման թափորի վրա հարձակման մասին

18/09/2017 schedule11:40

Անկարայի գերեզմանատներից մեկում քրդամետ կուսակցության պատգամավորի մոր հուղարկավորության թափորի վրա հարձակումը դատապարտել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նախարարը միաժամանակ պնդել է, որ դեպքի ժամանակ հայերին ոչ ոք չի հայհոյել, գրում է t24.com.tr-ն: 

Չի ասվել, թե սա թուրքական հող է, հայկական հող չէ, ալեւիները, քրդերն այստեղ չեն կարող թաղվել կամ էլ հայերին այստեղ տեսնել չենք ցանկանում: Նրանք միայն ասել են, որ այստեղ նահատակներ կան թաղված, ասել է նախարարը:

Սոյլուի խոսքով, միջադեպը տգեղ էր: Նա հորդորել լրատվամիջոցներին կատարվածը չներկայացնել որպես կրոնական ատելության դրսեւորում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում ազգայնամոլները հարձակվել են քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Այսել Թուղլուքի մոր հուղարկավորության թափորի վրա: 

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար ազատազրկված Այսել Թուղլուքը մոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով 1 օրով եւ հատուկ թույլտվությամբ դուրս է եկել Քոջաելիի փակ ռեժիմի բանտից:

Հանգուցյալին հողին հանձնելու նպատակով սգո թափորը շարժվել է Անկարայի Ինջեքի գերեզմանատուն, որտեղ հավաքված մի խումբ ազգայնամոլներ հարձակվել են թափորի վրա եւ թույլ չեն տվել հուղարկավորություն իրականացնել: Պնդել են, թե այդ գերեզմանոցում նահատակներ են թաղված, այն ահաբեկիչների համար չէ:

«Սա հայկական գերեզմանոց չէ»,- հայտարարել են ազգայնամոլները եւ հանել են մահացածին արդեն փորված փոսի միջից: Հարձակումից հետո Հաթուն Թուղլուքի մարմինը դուրս է բերվել գերեզմանից եւ տեղափոխվել այլ գերեզմանատուն: 

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը եւս դատապարտել էր ազգայնական խմբերի վարքն ու հայտարարել, որ նրանց արարքը հակասում է իսլամի արժեքներին: Թուրք պաշտոնյան խոստացել է, որ մեղավորներն անպայման կկրեն իրենց պատիժը, եւ տեղեկացրել, որ դեպքի հետաքննությունն արդեն ընթացքի մեջ: 

Տպել
2036 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին