3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները կարող են զրկվել պետպատվերով բուժման իրավունքից

ՀՀ առողջապահության նախարարությունը չի հերքում, որ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության 3-րդ խումբ, մոտ ապագայում հնարավորություն չի տրվի ստանալ պետական պատվերով, այսինքն՝ անվճար, բուժօգնություն:  

Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ քննարկվում կամ արդեն իսկ նախատեսվում է, որ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները չեն ստանալու պետպատվերով բուժման իրավունք, ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից պատասխանել են.

«Նման հարց առաջ են քաշել մարզային առողջապահության կազմակերպիչները՝ նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Մի բան պետք է հաշվի առնենք, որ այսօր պետական պատվերից օգտվողների թիվը շատ ավելի մեծ է, քան նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար հատկացված գումարը։ Տնօրեններն ասում էին` եթե մարդը աշխատունակ է (իսկ երրորդ խմբի հաշմանդամը կարող է աշխատել) ու նաեւ վճարունակ է, ապա գոնե թող համավճարով սպասարկվի։ Այսքանից ավելին այս պահին չենք կարող ասել»:

Մեր տեղեկություններով, սակայն համապատասխան քննարկումները սկսվել են առնվազն մարտից: Մարզային առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպումները մեկնարկել են ավելի ուշ:

Իսկ գերատեսչության տրամադրած այս պարզաբանումը Ստալինի կոլխոզացման մոտեցումներին է նման: Նա էլ կոլտնտեսությունների ստեղծման անհրաժեշտության մասին էր հայտարարում, թե դա ժողովրդի պահանջն է ու պետք է արագացնել գործընթացը, այնինչ նույն ժողովուրդը դեմ էր դրան:

Պետպատվերի սկզբունքը նույնպես փոխվելու է՝ ստանալով առողջության ապահովագրություն անունը: Այսինքն՝ պետական բյուջեն քաղաքացու բուժման համար վճարելու է ապահովագրական ընկերությունների միջոցով:

Տպել
7457 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է