Հայտնի են բասկետբոլի Հայաստանի նորաստեղծ կանոնավոր առաջնության թիմերի անունները

18/09/2017 schedule14:09

Արդեն կան այն 7 թիմերի անունները, որոնք մասնակցելու են նոր ձեւավորված բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների Հայաստանի կանոնավոր առաջնությանը՝ A Լիգային: Դրանք ներկայացնում են Երեւանը, Շիրակի եւ Լոռվա մարզերը, Արցախի Հանրապետությունը: Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ներկայացրեց թիմերը:

«Ստեփանակերտի «Արցախ», Գյումրու «Շիրակ», Արթիկի «Արթիկ», «Ուրարտուն», որն անցած տարի Երեւանից էր, այս տարի կներկայացնի Վանաձորը, Վանաձորի մի քանի խաղացողներ կխաղան, եւ կլինի Վանաձորի թիմը՝ «Ուրարտու Վանաձոր», Երեւանի «Ինժեներ»՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմը, «Գրանդ սպորտը» եւ ՖԻՄԱ-ն՝ Ֆիզկուլտ ինստիտուտի մարզական ակումբ»,- ասաց նա:

Թիմերը կազմավորված են լինելու տեղի մարզիկներով: Հնարավոր է՝ դրանցում լինեն նաեւ ազգային հավաքականում հանդես եկող բասկետբոլիստներ, սակայն դեռ հայտնի չէ՝ ով եւ որ թիմում: Շատ են լինելու երիտասարդ խաղացողները:

«Շատ երիտասարդ խաղացողներ են լինելու, 16 տարեկանների հավաքականի անդամներ են լինելու: Մեծ թվով մարզիկներ ունենք, որոնք առաջնություն չլինելու պատճառով, պրակտիկա չունեին, հիմա կունենան այդ պրակտիկան»,- ասաց Պողոսյանը:

Առաջնությունը մեծ ծախսերի հետ է կապված, որոնց մի մասը հոգալու է ֆեդերացիան: Թիմերն ունեն իրեն մարզադահլիճները, որտեղ անցկացնելու են տնային հանդիպումները, սակայն նրանք հնարավոր է՝ խնդիրներ ունենան այլ հարցերում: Ֆեդերացիան կփորձի օգնել:

«Մենք աշխատում ենք հովանավորների հետ: Այն թիմերի համար, որոնք դժվարություններ կունենան ճանապարհածախսերի եւ մարզագույքի գնման հարցում, մենք հովանավորներ կգտնենք, որոնք կվճարեն: Հովանավորներ ունենք, որոնք կվճարեն մրցավարներին եւ ստատիստներին: Ուզում ենք լավ որակով անցկացնել առաջնությունը, որ ճիշտ քանակությամբ մրցավարներ լինեն, ստատիստիկա վարվի ամեն խաղացողի համար: Այդ ծախսերը ֆեդերացիան կփակի»,- ասաց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի առաջնությունը մշտական լինի: Կանոնավոր առաջնություն ունենալը, ըստ Պողոսյանի, շատ կարեւոր է մարզաձեւի զարգացման համար: Հետագայում բասկետբոլիստները, որոնք բարձր մակարդակով հանդես կգան իրենց թիմերում, կհամալրեն երկրի հավաքական թիմերը: Պողոսյանը հույն ունի, որ սա կօգնի հայկական բասկետբոլի մակարդակը եվրոպականին մոտեցնելու հարցում:

«Կաշխատենք ամեն ինչ անել, որ առաջնությունը մշտական լինի, որ կարողանանք մոտենալ Եվրոպական որակին: Առանց դրա չի լինի: Բազմաթիվ երեխաներ ունենք մարզադպրոցներում, որոնք բասկետբոլ են սիրում, մարզվում են, սակայն առաջնություն չլինելու պատճառով 16-18 տարեկանում թողնում են սպորտը, բասկետբոլը չի զարգանում»,- ասաց նա:

Առաջնությունը մեկնարկելու է այս տարվա հոկտեմբերի կեսերին, ավարտվելու է 2018 թ. մայիսին: Ընթանալու է շրջանաձեւ մրցակարգով, թիմերը յուրաքանչյուր մրցակցի դեմ խաղալու են 2 անգամ՝ տանը եւ դրսում: Այնուհետեւ լավագույն 3 թիմերը խաղալու են իրար դեմ, մնացած 4-ը՝ իրար դեմ: 4-ից լավագույնն ու առաջին 3-ը խաղալու են փյել-օֆ. 1-ինը 4-րդի դեմ է խաղալու մինչեւ 2 հաղթանակ, 2-րդը՝ 3-րդի դեմ: Հաղթողները խաղալու են եզրափակչում 2 հաղթանակից: Արա Պողոսյանը նշեց, որ որոշված է, որ եվրագավաթներին այս մրցաշրջանից հետո հայկական թիմերը չմասնակցեն, քանի որ դժվար թե որակը բավարարի, սակայն ցանկության դեպքում թիմերը կարող են փորձել:

Մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ առաջնությունը նաեւ ցուցադրվի հեռուստատեսությամբ: Այժմ բանակցություններ են ընթանում, եւ հնարավոր է՝ ամեն տուրից 1 հանդիպում լինի Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Տպել
2856 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ