Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից

20/09/2017 schedule10:14

Մենք ապրում ենք չլսված հնարավորությունների ժամանակներում, այսպես սկսեց իր ծրագրային ելույթը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, գրում է Ամերիկայի ձայնը: 

«Գիտության, տեխնոլոգիաների եւ բժշկության ոլորտներում բեկումները թույլ են տալիս բուժել հիվանդություններ եւ կարգավորել խնդիրներ, որոնք նախկին սերունդների համար անլուծելի էին թվում»,- ասել է Թրամփը:

Սակայն նույն հնարավորությունները ստեղծում են նաեւ նոր վտանգներ: Վտանգներ, որոնց դեմ պայքարում իրական առաջնորդը պետք է միշտ հիշի սեփական ժողովրդի շահերը: Հենց սա է «Ամերիկան՝ առաջին տեղում» գաղափարը, նշում է Թրամփը.

«Որպես ԱՄՆ-ի նախագահ, ինձ համար Ամերիկան միշտ առաջնահերթություն է լինելու, ինչպես ձեր երկրների շահերը պետք է միշտ առաջնահերթություն լինեն ձեզ համար»:

Հենց սեփական ժողովրդի շահերից ելնելով՝ պատասխանատու առաջնորդը պետք է նաեւ ճանապարհներ կառուցի մյուս պետությունների հետ դաշինքներ կնքելու եւ ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարելու համար, նշում է Դոնալդ Թրամփը: Համագործակցություն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա.

«Մենք չենք ակնկալում, որ տարբեր երկրներ պիտի ունենան նույն մշակույթը, ավանդույթները կամ նույնիսկ՝ նույն կառավարման համակարգը, սակայն մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները պիտի հարգեն սեփական ժողովրդի շահերը եւ մյուս պետությունների ինքնիշխանության իրավունքը»:

Հարգանք սեփական քաղաքացիների իրավունքների եւ մյուս պետությունների ինքնիշխանության նկատմամբ՝ հենց սա է համագործակցության գրավականը.

«Մենք չենք պատրաստվում պարտադրել մեր կենսակերպը որեւէ մեկի: Փոխարենը, պատրաստ ենք օրինակ ծառայել բոլորի համար»:

Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները չի հանդուրժի սպառնալիքներ այլ երկրների կողմից, լինի դա Հյուսիսային Կորեան, թե՝ Իրանը.

«Աշխարհում ոչ մի երկիր չի ցանկանում տեսնել ավազակների այս խումբը՝ միջուկային զենքով զինված: ԱՄՆ-ը հսկայական ուժ եւ համբերություն ունի, սակայն եթե ստիպված լինենք պաշտպանվել կամ պաշտպանել դաշնակիցներին, մենք այլընտրանք չենք ունենա եւ ստիպված կլինենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»:

Կիմ Ջոն Ընը, ում Թրամփը բնորոշեց որպես «հրթիռներով մարդ», բռնել է ինքնասպանության ուղղին եւ իր հետ է տանում սեփական երկիրը: Ընդհանրապես, համոզված է ԱՄՆ-ի նախագահը, ճնշող վարչակարգերը չեն կարող ընդմիշտ գոյատեւել.

«Գալիս է մի օր, երբ այնտեղ ապրող մարդիկ երկընտրանքի առջեւ են կանգնում՝ շարունակել աղքատության, արյունահեղության եւ ահաբեկման ուղին, թե՝ վերադառնալ ժողովրդի հպարտ արմատներին, ինչպիսիք ունեն Իրանի քաղաքացիները, եւ միանալ քաղաքակրթության, մշակույթի եւ հարստության կենտրոնին»:

Նախագահ Թրամփն անդրադարձավ նաեւ անկառավարելի միգրացիային, որը նրա խոսքով, վնասում է ինչպես այն երկրին, որտեղից նրանք արտագաղթում են, այնպես էլ՝ ընդունող երկրին.

«Արտագաղթելով, մարդիկ նվազեցնում են տվյալ երկրի ներսում ճնշումն իշխանությունների վրա, հենց այն ճնշումը, որն անհրաժեշտ է կարեւոր քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար»:

Նախագահ Թրամփն այս կապակցությամբ հիշեցնում է՝ մարդկանց իրավունքների, արժանապատվության եւ բարգավաճման ապահովման պարտականությունը լավագույնս կատարում է ամուր ինքնիշխան պետությունը:

Տպել
2152 դիտում

Այսօր եւս չեզոքացվել է 1 դիվերսիոն հետախուզական խումբ, սակայն նրանց դեմ մարտերը դեռ շարունակվում են. Հովհաննիսյան

Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Արցախի ՊԲ-ի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի կապակցությամբ

Գրադ եւ սմերչ կայանքներից հրթիռակոծվել են Մարտունին, Թաղավարդը, ռազմական ավիացիայով՝ Մարտակերտը

Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր միայն «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ

Ժողովուրդը պետք է հասկանա՝ թուրքական ապրանքները բոյկոտելով հանդերձ, շուկայի եղածը պիտի սպառենք․ Ղազարյան

ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԱՄՆ-ի հայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆը զինվորների բուժմանը կծառայի Կապանում

Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Կրակը դադարեցնելու սին խոստումների եւ ագրեսիայի շարունակման շրջանը կարող է ճեղքվել Արցախի անկախության ճանաչմամբ. ԱՀ ԱԳՆ

Խոցվել է հակառակորդի եւս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա. թշնամու կորուստները՝ ամփոփ

ՌԴ-ն եւ ՀՀ-ն պետք է միասին ճանաչեն Արցախի անկախությունը. Պուտինը կարող է լռել, ապա կտրուկ գործել. Տրետյակով

Հոկտեմբերի 24-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք

Հաշվի առնելով ռազմական դրությունը՝ ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում խմելու ջրի որակի նկատմամբ

Վերելք» ներկայացման ողջ հասույթը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ադրբեջանցիները հարձակվում են հայկական համազգեստով. Մատաղիսի ուղղությամբ 40 դի են թողել՝ հայկական ԶՈՒ-ի համազգեստով

Մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել. Արայիկ Հարությունյան

Թե՛ մեր օրն ենք լցնում, թե՛ մեր տղաներին ենք օգնում. Արցախից Վանաձոր եկած կանայք զբաղված են քողարկիչ ցանցեր գործելով

Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողներին

Կանգնեցրել են թշնամուն, ոչնչացրել կենդանի ուժն ու մարտական տեխնիկան. 13 հերոսներ ներկայացվել են պարգևատրման

Աս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 800 քաղաքացի, 388 մարդ ունի հոսպիտալացման կարիք. Ա. Թորոսյանի կոչը