Նոր Կյանքի գյուղապետի ներկայացրած փաստերից մեկով քրեական գործ է հարուցվել

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի մանկապարտեզում կատարված հնարավոր չարաշահումների առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին armtimes.com-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Կյանքի ղեկավարը դիմել էր գլխավոր դատախազություն եւ ներկայացրել էր փաստեր այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը յուրացումներ է կատարել, իսկ համայնքի նախկին ղեկավարը չարաշահելով պաշտոնական դիրքը կատարել էր հնարավոր կեղծիքներ, որի հետեւանքով համայնքին պատճառվել էր գույքային վնաս՝ հողամասերի վաճառքի տեսքով: Պարզ ասած, ավագանու անդամների փոխարեն այլ անձինք են ստորագրել եւ համայնքային հողամասերն աճուրդի են հանվել, որոնք էլ գնել են նախկին գյուղապետի կինը եւ աղջիկը:

Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ Գլխավոր դատախազությունը երկու դեպքն էլ ուսումնասիրելու համար հանձնարարել է Արարատի մարզի ոստիկանությանը, սակայն համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել:

Գարիկ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուստամ Բադասյանը մեր զրույցում ասաց, որ քրեական գործը հարուցվել է յուրացման հատկանիշներով, սակայն տեղեկություն չունեն, թե նախկին տնօրենը քրգործով ինչ կարգավիճակ ունի:

Անդրադառնալով համայնքի նախկին ղեկավար Մայիս Աբրահամյանի մասով չհարուցված քրեական գործին եւ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է քրգործ չեն հարուցել, քանի որ Մայիս Աբրահամյանն այժմ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է, Ռուստամ Բադասյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված, թե՛ ներկայիս պաշտոնի, թե՛ վերջինիս դիրքի հետ, սակայն ակնհայտ ոչ իրավաչափ է քրեական գործ հարուցելու մերժումը: Քրեական հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացվել էին ավելի քան բավարար հիմքեր քրգործ հարուցելու համար, որն անտեսվել է: Կարծում եմ՝ փորձ է արվել հարցումների միջոցով հերքել փաստերը, որը չի ստացվել»: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ բացատրություններ են վերցվել Նոր Կյանք գյուղի ավագանու նախկին անդամներից, սակայն նրանցից մեկն ասել է, որ ինքը երկու ստորագրություն ունի, բայց նույն անձի կողմից երեք արձանագրություն է եղել ստորագրված բոլորովին այլ ստորագրություններով:

«Բոլոր ավագանու անդամները նախկին եւ ներկա, ասել են, որ հրավիրված բոլոր նիստերին մասնակցել են, սակայն խնդիրը հրավիրված նիստերին մասնակցելու մեջ չէ, այլ արդյո՞ք եղել են նիստեր, որոնք չեն հրավիրվել, օրենքով սահմանված ընթացակարգը չի պահպանվել, բայց արձանագրություն է կազմվել ու այդ արձանագրությունը փաստացի կեղծվել է: Վարույթն իրականացնող մարմինն առհասարակ որեւէ գործողություն չի իրականացրել դա պարզելու համար»,- ասաց Ռուստամ Բադասյանը: Նրա կարծիքով՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է դատաձեռագրաբանական փորձաքննություն իրականացներ, սակայն այն չի իրականացվել, չի ուսումնասիրվել բոլոր արձանագրությունները: Վերջինս նշեց նաեւ, որ արդեն քննարկել է իր վստահորդի հետ հետագա գործողությունները եւ դիմել են մարզի դատախազին՝ բողոքարկելով քրեական գործ չհարուցելու որոշումը:

Տպել
4022 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ