Հայերը շատ սիրալիր են, եղանակը տաք է. հայտնի երգիչ Բոսոնը՝ 1-ին անգամ Հայաստան գալու մասին

21/09/2017 schedule13:53

Շվեդ հայտնի երգիչ Բոսոնը հիացած է Հայաստան կատարած այցով: Մինչեւ ժամանելը կարդացել է երկրի մասին, ծանոթացել պատմությանը, մշակույթին, սակայն այստեղ անցկացրած մի քանի օրերի ընթացքում հասկացել է, որ ամեն ինչ ավելի լավ է, քան պատկերացնում էր: Armtimes.com-ի հետ զրույցում նա կիսվեց տպավորություններով եւ պատմեց Հայաստանում համագործակցությունների մասին:

«Տարօրինակ է, որ 1-ին անգամ եմ այստեղ, քանի որ շատ երկրներում եմ եղել՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Ղազախստանում... Մինչեւ այստեղ գալս կարդացել եմ երկրի մասին: Իսկապես հետաքրքիր էր, քանի որ ես շատ բան չգիտեի Հայաստանի մասին, թեեւ երկրին ծանոթ եմ «Եվրատեսիլից»: Դուք սովորաբար շատ տաղանդավոր երգիչներ, երաժիշտներ եք ունենում այդ մրցույթում: Նաեւ գիտեմ, որ շատ հաջողակ եք որոշ մարզաձեւերում, օրինակ ըմբշամարտում: Սրանք իմ տպավորություններ էին մինչեւ գալս: Այստեղ նկատեցի, որ Երեւանը մի փոքր նման է Ստոկհոլմին. 1 մլն-1,2 մլն բնակչություն ունի: Շատ հայեր կան աշխարհի տարբեր վայրերում, տարբեր երկրներում հանդիպել եմ հայերի, Շվեդիայում էլ կան: Երեւանից դուրս դեռ չենք գնացել, բայց կգնանք»,- ասաց նա:

Բոսոնը շատ է ուրախացրել, որ Հայաստանում հիշում են իր ամենահայտնի հիթերից մեկը՝ «One in a Million» ստեղծագործությունը, որն օգտագործվել է Սանդրա Բալոքի մասնակցությամբ «Miss Congeniality» ֆիլմում եւ իրեն աշխարհում մեծ ճանաչում է բերել 2000-ականների սկզբին:

«Զգացել եմ, որ այստեղ հիշում են երգը: Մարդիկ հիշում են երգը նույնիսկ այն երկրներում, որտեղ ռադիո շատ չեն լսում, այն տարածված է, այսքան տարի անց հնչում է, ժամանակից դուրս երգ է»,- ասաց նա:

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Բոսոնը ներկա էր Էդգարի 3-րդ ձայնասկավառակի («А ты люби меня») շնորհանդեսին եւ կատարեց «One in a Million»-ը:

Հայաստանում Բոսոնն օրերս երգել է փակ միջոցառման ընթացքում՝ հարսանիքի ժամանակ, ելույթ է ունենալու նաեւ ծննդյան խնջույքի ժամանակ: Հույս ունի, որ ապագայում կկարողանա մեծ համերգ ունենալ հայ հանդիսատեսի առաջ: Իսկ մինչեւ այդ աշխատում է Հայաստանում նոր համագործակցությունների շուրջ: Իր մասնակցությունն ունի «Ֆուլ հաուսի» վերջին եթերաշրջանում: Բացի այդ՝ շուտով լսարանի դատին կհանձնվի իր եւ Ռուսաստանում գործունեություն ծավալող հայ երգիչ Էդգարի հետ ձայնագրած դուետը:

«Անցած տարի Մոսկվայում մասնակցել եմ «Տաշիր» շոուին, հետո կազմակերպիչների հետ խոսել եմ հնարավոր համագործակցությունների մասին: Հանդիպել եմ պրոդյուսեր Տարոնի հետ, որը շատ արտիստների է ճանաչում, աշխատում է նաեւ Էդգարի հետ: Հետագայում հանդիպեցի Էդգարի հետ, լսեցի նրա երաժշտություններից մեկը: Շատ հավանեցի մեղեդին ու կրկներգը եւ պարզապես խորհուրդ տվեցի ինչ-որ բան փոխել, համագործակցության մասին այն ժամանակ չէի մտածում: Հետո տեսա, որ լավ ձայն ունի, մտածեցի՝ կարելի է աշխատել միասին: Չգիտեի՝ հաջողություններ ունի, թե՝ ոչ, բայց դրանով չէ, որ կարծիք եմ կազմում մարդկանց մասին. եթե երգը լավն է պատրաստ եմ աշխատել դրա վրա»,- ասաց նա:

Երգն արդեն պատրաստ է: Այն ռուսերենով եւ հայերենով է: Բոսոնը երգում է անգլերենով, իսկ Էդգարը՝ ռուսերենով: Սկզբում Բոսոնը ցանկացել է իր հատվածը գրել պահը կանգնեցնելու, անցյալը ետեւում թողնելու ու ներկան վայելելու մասին, սակայն, երբ իմացել է, որ ռուս երգահանը գրում է աղջկա մասին, ինքն էլ է փոխել տեքստը: Իր հատվածում նա երգում է «My Love», իսկ ռուսերեն վերնագիրն է «Она»: Վաղը՝ սեպտեմբերի 22-ին սկսվելու են տեսահոլովակի նկարահանման աշխատանքները:

Տպել
1259 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է