Գոհ եմ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում հայ մարզիկների ելույթներից. մարզիչ

09/10/2017 schedule16:57

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին բավարարել է Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ միջազգային մրցաշարում թե իր մարզիկների ելույթների որակը, թե մեդալների քանակը: Այս մասին նա նշեց armtimes.com-ի հետ զրույցում: Մրցաշարը տեղի ունեցավ Վանաձորում հոկտեմբերի 6-8-ը: Մասնակցեցին Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Բուլղարիայից ժամանած մարզիկներ՝ 100 հոգի: Հայաստանի հավաքականը 11 մեդալակիր ունեցավ՝ այդ թվում 3 չեմպիոն:

«Մրցաշարը շատ լավ անցավ: Կարեւորը՝ վնասվածքներ չեղան: Մեդալների քանակից գոհ եմ, պետք է նշեմ, որ այս մրցաշարի նպատակն այն էր, որ մեծ քանակով երիտասարդ ըմբիշներ մասնակցեին, եւ այդպես էլ եղավ: Այս մակարդակի մրցաշարի մասնակցելը մեծ փորձ էր մեր ըմբիշների համար. նրանք միջազգային խոշոր մրցաշարի մասնակցեցին: Գոհ եմ նաեւ գոտեմարտերի որակից: Իհարկե, շտկելու շատ բան կա: Տեսա, թե ով ինչ թերություն ունի, ում հետ ինչպես պետք է աշխատել»,- ասաց նա:

Այս տարի մրցաշարն այնքան էլ ներկայացուցչական չէր տիտղոսակիր մարզիկների առումով: Չկար նաեւ Իրանի հավաքականը, որն ավանդաբար մասնակցում է, սակայն, ինչպես նշում է Կուրղինյանը, ուժեղ եւ հեռանկարային ըմբիշներ շատ կային:

«Այս անգամ կարող է՝ մրցանակակիր շատ մարզիկներ չկային, բայց խոստումնալից շատ երիտասարդներ կային (օրինակ Վրաստանից), որոնք 1-2 տարի հետո կարող են մեծ հաջողությունների հասնել»,- ասաց նա:

Մարզիչը տեղեկացրեց, որ այս մրցաշարից հետո մինչեւ տարվա վերջ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դեռ 1-2 միջազգային մրցաշարի էլ կմասնակցի: Դրանք տեղի կունենան հոկտեմբերին եւ դեկտեմբերին:

Ազատ ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ միջազգային մրցաշարում չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձան հետեւյալ ըմբիշները.

57 կգ քաշային կարգ

1. Գարիկ Բարսեղյան (Հայաստան)

2. Սամվել Հակոբյան (Հայաստան)

3. Նարեկ Հովհաննիսյան (Հայաստան)

3. Մխիթար Գրիգորյան (Հայաստան)

61 կգ

1. Ղազար Համբարձումյան (Հայաստան)

2. Աշոտ Վելիցյան (Հայաստան)

3. Գրիգոր Սիրեկանյան (Հայաստան)

3. Շալվա Խուտիշվիլի (Վրաստան)

65 կգ

1. Ռազամբեկ Ժամալով (Ռուսաստան)

2. Վալոդյա Ֆրանգուլյան (Հայաստան)

3. Նարեկ Սիրունյան (Հայաստան)

3. Ուսման Շախգիրեւ (Ռուսաստան)

70 կգ

1. Զաուր Սիդակով (Ռուսաստան)

2. Կոնստանտինե Խաբալաշվիլի (Վրաստան)

3. Օմարի Գյուրջիձե (Վրաստան)

3. Լեւան Քելեխսաշվիլի (Վրաստան)

74 կգ

1. Ավթանդիլ Կենտչաձե (Վրաստան)

2. Վարուժան Կաջոյան (Հայաստան)

3. Աստամազ Սանակոեւ (Ռուսաստան)

3. Գիորգի Լոբջանիձե (Վրաստան)

86 կգ

1. Արթուր Նայֆոնով (Ռուսաստան)

2. Բատիրբեկ Ցակիուլով (Ռուսաստան)

3. Դավիթ Խուծիշվիլի (Վրաստան)

3. Նիկա Կենտչաձե (Վրաստան)

97 կգ

1. Զնաուր Կոչիեւը (Ռուսաստան)

2. Գեորգի Գոգաեւ (Ռուսաստան)

3. Բատրազ Գազաեւ (Ռուսաստան)

3. Մուրազի Մչեդլիձե (Ուկրաինա)

125 կգ

1. Լեւան Բերիանիձե (Հայաստան)

2. Գիորգի Մեշվլդիշվիլի (Վրաստան)

3. Ալեքսանդր Խոցիանիսկի (Ուկրաինա)

3. Սոսլան Խինչագով (Ռուսաստան)

Լուսանկարները՝ armtimes.com-ի

Տպել
1662 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է