Արգենտինան, Պորտուգալիան աշխարհի առաջնությունում են, Հոլանդիան, ԱՄՆ-ն դուրս մնացին

11/10/2017 schedule19:14

Եվրոպական, հարավամերիկյան գոտում, ԿՈՆԿԱԿԱՖ-ում եւ Ասիայում Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ուղեգրերի պայքարը մոտեցել է վերջին փուլին: Եվրոպական եւ հարավամերկյան գոտում երեկ՝ հոկտեմբերի 10-ին կայացան խմբային փուլի վերջին հանդիպումները: Ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում էր Արգենտինայի հավաքականը, որի խաղը շատերը համարում են դժգույն եւ նշում, որ թիմն առաջ է գնում միայն Լիոնել Մեսիի շնորհիվ:

Երեկ «ալբիսելեստեն» աշխարհի 2018 թ. ուղեգիր նվաճեց հենց «Բարսելոնայի» առաջատարի օգնությամբ: Էկվադորի դեմ խաղում Արգենտինան գոլ բաց թողեց հանդիպման 1-ին րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ռոմարիո Իբարան,  սակայն Մեսիի հեթ-տրիկի շնորհիվ Արգենտինան տարավ այդքան անհրաժեշտ հաղթանակը: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն աչքի ընկավ 11-րդ, 18-րդ եւ 62-րդ րոպեներին:

Մինչեւ այս հանդիպումն Արգենտինան աննախանձելի վիճակում էր: Խմբում 6-րդ տեղում էր, եւ հնարավոր էր՝ նույնիսկ անցումային խաղերում ուղեգրի համար պայքարելու հնարավորություն չստանար, սակայն այս հաղթանակի շնորհիվ 28 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը եւ ուղիղ ուղեգիր ստացավ դեպի Ռուսաստան:

Ուղեգրեր ստացան նաև Բրազիլիան (41 միավոր՝ 1-ին տեղ), Ուրուգվայը (31 միավոր՝ 2-րդ տեղ) եւ Կոլումբիան (27 միավոր՝ 4-րդ տեղ): Պերուն, որը մինչեւ վերջին՝ 18-րդ, տուրը 4-րդ տեղում էր, երեկ ոչ-ոքի (1:1) խաղաց Կոլումբիայի հետ եւ ձեռքից բաց թողեց ուղեգիրը: 26 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը եւ կմասնակցի անցումային խաղերին: Ուղեգիրը կվիճարկի Օվկիանիայի հաղթողի՝ Նոր Զելանդիայի հետ: Չիլին, որը մինչեւ 18-րդ տուրը 3-րդն էր 26 միավորով, երեկ պարտվեց Բրազիլիային (0:3) եւ դուրս մնաց աշխարհի առաջնությունից:

Եվրոպայում բոլորը հետեւում էին Պորտուգալիայի ճակատագրին. արդյո՞ք թիմն աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր ձեռք կբերեր, թե՞ ստիպված կլիներ մասնակցել անցումային խաղերին: B խմբի վերջին՝ 10-րդ տուրից առաջ Պորտուգալիան 2-րդն էր 24 միավորով: 3 միավորով ետ էր մնում առաջատար Շվեյցարիայից, որի հետ էլ 10-րդ տուրում պետք  է վիճարկեր 1-ին հորիզոնականը: Երեկ կայացած խաղում Շվեյցարիային բավական էր ընդամենը չպարտվել, սակայն չկարողացավ: Թիմը մրցակցի հարկի տակ 2 անպատասխան գնդակ բաց թողեց: Առաջինն ինքնագոլ էր: 41-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Ժոան Ջուրուն: 51-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացիների հարձակվող Անդրե Սիլվան:

Եվրոպական գոտուց աշխարհի 2018 թ. առաջնությանը որակավորվեցին Ֆրանսիան (ընտրական A խումբ), Պորտուգալիան (B), Գերմանիան (C), Սերբիան (D), Լեհաստանը (E), Անգլիան (F), Իսպանիան (G), Բելգիան (H), Իսլանդիան (I):

9 խմբերում 2-րդ տեղերը զբաղեցրած 8 թիմերն անցումային խաղերում կպայքարեն 4 ուղեգրի համար: Այդ թիմերն են Շվեդիան (A), Շվեյցարիան (B), Հյուսիսային Իռլանդիան (C), Իռլանդիան (D), Դանիան (E), Իտալիան (G), Հունաստանը (H) եւ Խորվաթիան (I): F խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Սլովակիան, 2-րդ տեղը զբաղեցրած թիմերի թվում ունենալով ամենացածր ցուցանիշները, դուրս մնաց հետագա պայքարից:

Այս 8 թիմերը բաժանվել են 2 զամբյուղի: Շվեյցարիան, Իտալիան, Խորվաթիան եւ Դանիան 1-ինում են, մյուսները՝ 2-րդում: Անցումային խաղերի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 17-ին Ցյուրիխում։ 4 զույգերը 2-ական հանդիպում կանցկացնեն՝ տանը եւ դրսում: 1-ին խաղերը կկայանան նոյեմբերի 9-11-ը, իսկ պատասխան խաղերը՝ նոյեմբերի 12-14-ը։ Զույգերի հաղթողներն աշխարհի առաջնության ուղեգիր կստանան:   

Եվրոպական գոտու մեծագույն հիասթափությունը Հոլանդիայի հավաքականն էր: Թիմն A խմբում Շվեդիայի հետ հավասար՝ 19 միավոր վաստակեց, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: Երեկ սեփական հարկի տակ կարողացավ հաղթել Շվեդիային (2:0), սակայն զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

ԿՈՆԿԱԿԱՖ-ից իր երկրպագուներին հիասթափեցրեց ԱՄՆ հավաքականը: Այս գոտու ընտրական 5-րդ փուլում թիմը զբաղեցրեց 5-րդ տեղը եւ չի մասնակցի անգամ անցումային խաղերին: Երեկ 5-րդ փուլի վերջին խաղում պարտվեց խմբի հետնապահ Տրինիդադ եւ Տոբագոյից ու մնաց 12 միավորով: 1986 թվականից ի վեր ԱՄՆ-ն 1-ին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Խմբից 1-ին տեղով ուղեգիր ստացավ Մեքսիկան (21 միավոր), 2-րդ տեղով՝ Կոստա Ռիկան (16), 3-րդ տեղով՝ Պանաման (13): Պանաման իր պատմության մեջ 1-ին անգամ մունդիալին մասնակցելու հնարավորություն ստացավ: Հոնդուրասը նույնպես 13 միավոր վաստակեց, սակայն զբաղեցրեց 4-րդ տեղը, ինչն անցումային խաղերին մասնակցելու իրավունք է տալիս: Թիմն ուղեգրի համար կպայքարի ասիական գոտում անցումային խաղերին մասնակցելու իրավունք ստացած Ավստրալիայի դեմ:

Ասիայից ուղեգիր են նվաճել Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան: Ավստրալիան, ինչպես նշվեց, կմասնակցի անցումային խաղերին: Աֆրիկայում դեռ պետք է կայանան 3-րդ՝ խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները: Այս գոտուց ուղեգիր արդեն նվաճել են Եգիպտոսը եւ Նիգերիան:

Աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Կրեմլում, երբ արդեն հայտնի կդառնան բոլոր մասնակիցները: Աշխարհի 2018 թ. առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

Տպել
2100 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը