Երեխաներին կրծքով կերակրելու հարցն ԱԺ-ում. մանկական սննդի գովազդները կարգելվե՞ն

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երկու օր առաջ քննարկել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիթորինգի մասին հարցը: Քննարկմանը մասնակցել են առողջապահության նախարարության աշխատակիցներ, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքի խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Երեւանում եւ հանրապետության մի շարք մարզերում 2016 թվականին իրականացել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիտորինգ եւ բացահայտել օրենքի կիրառման մի շարք խախտումներ:

«Օրենքն արգելում է մանկական սննդի ցանկացած գովազդն ու խրախուսումը, կաթ արտադրող ընկերությունների կողմից կազմակերպված կոնֆերանսները, դրամական հատկացումները, բուժհաստատություններին որեւէ սարքավորում տրամադրելը»,- ասել է Սուսաննա Հարությունյանը:

Վերջինս նշել է, որ  մոնիթորինգի ընթացքում դիտորդներն օրենքի խախտումներ են արձանագրել ծննդատներում, մանկական հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, ինչպես նաեւ՝ մանկական սննդի եւ հարակից ապրանքների պիտակներին:

 «Արձանագրված խախտումների հիման վրա պետք է  կիրառել օրենքով նախատեսված պատժամիջոցները, արգելել առանց համապատասխան պիտակավորման մանկական սննդի եւ հարակից ապրանքների իրացումը»,- ասել է նա: 

Տպել
3021 դիտում

1.5 տարի է՝ Ազարյանի դպրոցի ազատ վարժության գործիքը չեն տեղադրում. հատակը մնում է փտած

Աջակցության կարիք ունեցող գյումրեցի ընտանիքը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին

Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը. հարցում

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Արթուր Իսրայելյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար

Հ. Գրիգորյանն օգտվում է քաղաքապետարանի որոշ աշխատակիցների հանցավոր հովանավորչությունից. բաց նամակ Հայկ Մարությանին

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, երբ գլխավոր մասնաշենքը շրջափակված չէ. Արայիկ Հարությունյան

Վանաձոր-Ալավերդի. կձեռնարկվեն միջոցներ բնակչությանը պատճառվող անհարմարությունները բացառելու ուղղությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ եւ նոր քարտուղար ունի

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի․ միաձայն ընտրվեց Գեւորգ Մուրադյանը

Այս տարի ՀՀ-ում կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց. կառավարություն (տեսանյութ)

Չլուծվող Կուրիլյան կղզիների խնդիրը. այսօր կհանդիպեն Վլադիմիր Պուտինը եւ Սինձո Աբեն

Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն. այսօր բացվում է Դավոսի համաժողովը

Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Ազատության պողոտայում կրակողին (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված կողոպուտները. կասկածյալը ձերբակալվել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել. տեղ չունեն

Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյանն առաջարկում է կրճատել փոխմարզպետների թիվը

Գորիս-Սիսիան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարերի համար

Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել․ «Ամերիկայի ձայն»

3 անգամ դատապարտված անձը փողոցային առեւտրի է դրդել 14-ամյա դեռահասի. Հայկ Մարության