Աշխարհի առաջնությունն ինձ համար լավ անցավ. Հարություն Մեդինյան

13/10/2017 schedule15:28

Աշխարհի 2015 թ. բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, 2017 թ. բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին (նժույգթափեր) բավարարում են իր ելույթներն աշխարհի 2017 թ. առաջնությունում: Հոկտեմբերի 2-8-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցած մրցաշարում անզիջում մրցակցության պայմաններում զբաղեցրել է 5-րդ տեղը: Անկախ հորիզոնականից՝ գոհ է, քանի որ կատարել է մարզիչների առաջադրանքը, եւ իր հնարավորությունների սահմաններում արել է առավելագույնը: Armtimes.com-ի հետ զրույցում նա ամփոփեց աշխարհի առաջնությունը:

«Կատարումներիցս գոհ եմ: Ինչքանով պատրաստ էի, այդքան կարողացա անել: Ինձ համար աշխարհի առաջնությունը լավ անցավ՝ չնայած 5-րդ տեղը գրավեցի: Կարեւորը՝ կատարեցի իմ առջեւ դրված առաջադրանքը: Ե՛վ մարզիչներս են գոհ, ե՛ւ ես»,- ասաց նա:

Ավելի վաղ հավաքականի նրա թիմակից, Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը (բազմամարտ) նշել էր, որ իր կարծիքով՝ մրցավարներն այնքան էլ օբյեկտիվ չեն եղել Մերդինյանի նկատմամբ: Մերդինյանը որակավորման փուլը հաղթահարած 8 մարզիկի մեջ զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը (14.433 միավոր): Եզրափակչում բարելավեց արդյունքը (14.700) եւ 5-րդ տեղը գրավեց: Ըստ Դավթյանի՝ միավորները եզրափակչում պետք է ավելի բարձր լինեին: Ինքը՝ Հարությունը, չի ցանկանում կենտրոնանալ մրցավարության վրա:

«Ոչինչ չեմ կարող ասել: Մրցավարները, երեւի, ինչ տեսնում են, այդ էլ գնահատում են: Ես չեմ կարող ասել, թե այդ պահին ինչ մտածեցին, որ մի փոքր ցածր գնահատական դրեցին»,- ասաց նա:

Մինչեւ աշխարհի առաջնությունը Հարություն Մերդինյանը մասնակցել էր սեպտեմբերի 16-17-ը Ֆրանսիայում՝ Փարիզում, տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությանը: Այն ժամանակ չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը: Նշում է, որ պատճառը վատ մարզավիճակն էր:

«Պատրաստ չէի: Շեշտն ավելի շատ դրված էր աշխարհի առաջնության վրա: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էի, որպեսզի կարողանայի արագ վերականգնվել, հետո էլ հավաք եղավ, վերականգնվեցի, լավ մարզավիճակով մոտեցա աշխարհի առաջնությանը ու փաստացիորեն նորմալ հանդես եկա, մարզիչներս ինձանից ոչ մի դժգոհություն չունեն»,- ասաց նա:

Հարություն Մերդինյանն անդրադարձավ նաեւ մարմնամարզությունում օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու կանոնների փոփոխությանը: Առանձին գործիքների վրա հանդես եկող մարզիկներն օլիմպիական վարկանիշներ կարող են նվաճել կամ աշխարհի գավաթի խաղարկություններում վաստակած վարկանիշային միավորների հանրագումարով, կամ էլ նախաօլիմպիական տարվա (տվյալ դեպքում 2019 թ.) աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնելով: Մերդինյանն ընդգծում է, որ վարկանիշ ձեռք բերելու 2 ձեւն էլ շատ բարդ են:

«Չեմ կարող ասել՝ որն է ավելի հեշտ: Ինձ թվում է՝ հեշտ տարբերակ չկա, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս առանձին գործիքների վրա, փորձելու են աշխարհի գավաթի խաղարկությունների միջոցով վարկանիշը ձեռք բերել: Այդ պարագայում, ինձ թվում է, մրցակցության առումով տարբերություն չի լինելու. գավաթի խաղարկություններում աշխարհի առաջնության նման շատ դժվար է լինելու»,- ասաց նա:

Աշխարհի առաջնությունը Հարություն Մերդինյանի համար այս տարվա վերջին մրցաշարն էր: Մինչեւ տարվա վերջ նա հանգստանալու է: Մրցաշրջանը նրա համար սկսվելու է հաջորդ տարի:

Տպել
2226 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ