Զանգ հիվանդին. առողջապահության նախարարությունը «Զանգերի կենտրոն» է ստեղծում

Առողջապահության նախարարությունում ստեղծվում է «Զանգերի կենտրոն», որն աշխատելու է 24 ժամ: Այն ոչ միայն քաղաքացիներից է զանգեր ստանալու, այլ նաեւ քաղաքացիներին է զանգ կատարելու: Այս մասին տեղեկացրեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Զանգեր կատարելու ենք հասարակական կարծիքին ծանոթանալու համար, թե ինչքանով է իրենց գոհացնում առողջապահական ոլորտի ծառայությունները: Սրանից բացի գործելու է նաեւ առողջապահական տեսչության ծառայությունը, գաղտնիք չէ, որ այն երեք տարի տարբեր պատճառներով չէր գործում: Այն իր աշխատանքները կսկսի 2018 թվականի հունվար-փետրվա ամիսներին»,- պարզաբանեց նախարար Ալթունյանը:

2018 թվականին առողջապահության բյուջեն Հայաստանում կազմելու է 80.1 միլիարդ 2017-ի համեմատ 5.8 միլիարդով պակաս: Առողջապահության նախարարը նշում է, որ բյուջեի նվազումն առողջապահական հիմնական ծրագրերի վրա բացասական ազդեցություն չի ունենալու:

«Բյուջեի հատկացումներից գոհ չեմ, կարող էր շատ լինել եւ մենք գիտեինք, թե որտեղ էին ծախսելու այդ գումարները: 5,8 միլիարդով նվազել է առողջապահության բյուջեն: Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի 1.3 միլիարդ հատկացվել է Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցմանն, ապա այն դուրս է գալիս: Մնացած 4,5 միլիարդից 2,5 միլիարդը տնտեսվել էր այն օպտիմալացման ծրագրերից, որը ես իրականացրել էի: Այստեղ մենք ունենք ծառայությունների 4 անգամ կենտրոնացում: Օպտիմալացնում ենք նաեւ ամբուլատորիաներն, այսինքն՝ 2000-ի փոխարեն ընտանեկան բժշկին կցված կլինի 2200 հիվանդ: Այստեղ եւս ունենք զգալի տնտեսում, հիմնական ծրագրերը չեն տուժելու: Երկրի իդեալական առողջապահության բյուջեն կազմում է 280 միլիարդ դրամ: Այսօրվա 80 միլիարդ դրամը կոմպրոմիս է մեր հնարավորությունների եւ պահանջարկի միջեւ: Այստեղ տեսնում ենք, որ 80 միլիարդի եւ 280-ի միջեւ կրճատված 5 միլիարդը սկզբունքորեն ոչմի բան է: Չեմ կարող ասել, որ իմ նախկինը շռայլում էր, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում ունենք առողջապահական բյուջեի կրճատումներ: Պետության տնտեսական վիճակը, երբ բարվոք է եղել, մեր բյուջեն էլ է բարձր եղել»,- ասում է Լեւոն Ալթունյանը:

Նախարարն անդրադառնալով կրճատվող բժիշկներին ասաց, որ այս պահին երկրում առկա է 600 բժշկի թափուր աշխատատեղ: Նույն մասնագիտությունն ունեցողին նախարարն առաջարկում է վերապատրաստվել եւ դառնալ նեղ մասնագետ:

«Մեր խնդիրն այն է, որ վերադասավորենք մեր ռեսուրսները: Օրինակ, եթե մեկ հիվանդանոցում կա 60 բժիշկ, բայց հիվանդանոցին անհրաժեշտ է 48-ը, մենք 12-ին առաջարկում ենք վերապատրաստում: Եթե բժիշկը չի ցանկանում իր բնակության վայրը փոխել եւ աշխատել իր մասնագիտությամբ, ապա մենք նրան կառաջարկենք փոխել մասնագիտությունը: Մենք հիմա ունենք հոգեբույժների, պատանատոմների, լաբորատորիայի բժիշկների, անեսթեզիոլոգների, գինեկոլոգների կարիք»,- ասում է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4530 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս