Առողջապահությանը հատկացվող գումարը կրճատվում է, որ նաեւ արտաքին պարտքի տոկոսները վճարենք

2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է առողջապահության ոլորտին հատկացնել 8.1 միլիարդ դրամ, ինչը 5.8 միլիարդ դրամով պակաս է, քան եղել է 2017 թվականին:

Կառավարության ներկայացուցիչները շտապում են հավաստիացնել, որ ֆինանսավորման պակասը չի հանգեցնի մատուցվող ծառայությունների որակի անկման: «Նույնիսկ ընդհակառակը»,- ասում են:

«Դա չի նշանակում, որ այս բնագավառում շահառուներին մատուցվող ծառայությունները կվատթարանան: Ճիշտ հակառակը, կա համոզմունք, որ հնարավոր է լինելու ավելի փոքր բյուջեով ավելի մեծ արդյունքների հասնել»,- այսօր Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Բայց ինչպես է պատահել, որ չնայած 2018-ի բյուջեն 2017-ի համեմատ  ընդհանուր առմամբ ավելի մեծ է, հանրային կյանքի տարբեր ոլորտներին, այդ թվում՝ առողջապահությանը հատկացվող գումարները նվազում են: Պարզվում է՝ պատճառն արտաքին պարտքն է: Եվ հայտնի անեկդոտի պես չենք կարող պարտքատեր հարեւանի պատին խփել, ձայն տալ, որ իր փողը չենք տալու, ու թող արդեն ի՛նքը չկարողանա գիշերները քնել:

«Կան պարտավորություններ, որոնք պարբերաբար աճում են: Դրանցից բոլորին վերաբերող ծախսային տեսակ է պետական պարտքի սպասարկումը: Խոսքը վերաբերում է այն տոկոսային վճարներին, որոնք անհրաժեշտ է վճարել պարտքը սպասարկելու համար: Ինչու է դա բոլորին վերաբերող, որովհետեւ այն պարտքը, որ ներգրավվել է, օգտագործվել է բոլոր ոլորտների կողմից՝ տարբեր համամասնություններով, այդ թվում նաեւ առողջապահության բնագավառում: Եվ այս ծախսատեսակի ավելացումը տրամաբանական է, որ պետք է նվազեցներ այլ ծախսատեսակների կամ ոլորտների համար նախատեսված չափաքանակը»,- մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը:

Ազգային ժողովի ֆինանսաբյուջետավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հուշեց. այնպես չէ, որ արտաքին պարտքից բացի այլ ծախսեր չեն ավելացել, աճել են նաեւ պաշտպանությանն ուղղված ծախսերը, ինչը շատ տրամաբանական է:

Իսկ թե պաշտպանությանն ուղղվող ծախսերը որքանով են ավելացել եւ ինչ ծրագրեր իրականացնելու համար, այն դեպքում, երբ կան «հազար դրամներն» ու տարբեր խնդիրներ լուծելու նպատակով հանգանակություն կազմակերպելու՝ իշխանության պատրաստակամությունը, բյուջեի նախագծի այս քննարկման ժամանակ չմանրամասնեցին:  

Բայց չնայած առողջապահության ոլորտին հատկացվելիք ընդհանուր գումարի կրճատմանը, որոշ ծրագրերի դեպքում նախատեսվում է ֆինանսավորման աճ: Մասնավորապես, դեղերի կենտոնացված ապահովման նպատակով բյուջետային հայտի շրջանակներում առաջարկվում է հատկացնել շուրջ 4.2 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 5 տոկոսով:

Ֆինանսավորման կրճատում նախատեսվում է արտահիվանդանոցային ծառայությունների դեպքում: Խոսքը վերաբերում է, օրինակ, առողջության առաջնային պահպանման օղակին եւ շտապօգնության ծառայությանը:

«Արտահիվանդանոցային ծառայությունների գծով 2018 թվականին նախատեսվում է  հատկացնել շուրջ 25.4 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 7.8 տոկոսով կամ 2.2 միլիարդ դրամով: Արտահիվանդանոցային ծառայություններ կմատուցվեն շուրջ 350 բժշկական հաստատությունների կողմից»,- ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Օրինակ պոլիկլինիկաները, որոնք առանց այն էլ ծիծաղելի գումարներ էին ստանում, ստիպված կլինեն էլ ավելի ձգել գոտիները: Գալիք տարվա բյուջեի նախագծով սահմանվում է, որ այդ ծառայությունների գծով մեկ բնակչին բաժին ընկնող ծախսը կկազմի 6 հազար 586 դրամ՝ նախորդ տարվա 6 676 դրամի փոխարեն: Այսինքն՝ յուրաքանչյուր բնակչի համար պետությունը առողջության պահպանման առաջնային օղակին ամսական կտրվածքով կհատկացնի 550 դրամից էլ պակաս գումար: Իսկ թե այս կամ նախորդ տարվա հատկացումների պայմաններում տրամադրվող բուժսպասարկման ինչ որակ կարելի է ակնկալել, թերեւս աչքի լույսի պես պարզ է:

Նախատեսվում է կրճատել նաեւ շտապ օգնության ծառայությանը հատկացվող ֆինանսական միջոցները: Բայց եթե ամբուլատոր-պոլիկլինկական ծառայությունների վերաբերյալ առողջապահության նախարարը հայտարարեց, որ դրանք շարունակելու են մնալ անվճար, նույնը չասաց շտապօգնության մասին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ չի բացառվում՝ շտապ օգնության կանչերը որոշ դեպքերում դառնան վճարովի:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 2018 թվականի բյուջեում բացակայում է արհեստական բեղմնավորման նպատակով պետական աջակցության տողը:  

«Ինձ շատ անհանգստացրեց անպտուղ զույգերին արհեստական բեղմնավորման հարցում աջակցություն ցույց տալու հոդվածի վերացումը պետական բյուջեի նախագծից»,- ասաց նա: Գումարն, ըստ Նիկոլ Փաշինյանի, մեծ չէր՝ ընդամենը 78 միլիոն դրամ, որը կարելի էր ոչ միայն չկրճատել, այլեւ կրկնապատկել, եռապատկել եւ նույնիսկ քառապատկել: «Կարող եմ ասել՝ ինչի հաշվին: Այս տարի «Մոր եւ մանկան բժշկական ծառայություններ» հոդվածով մոտավորապես 700 միլիոն դրամի կրճատում է տեղի ունեցել՝ շահառուների բացակայության՝ ծնունդների նվազման՝ ոլորտային պրոբլեմի պատճառով, որի մասին մենք անընդհատ խոսում ենք: Եթե այս գումարի կեսն ուղղեինք անպտուղ զույգերի ընտանիքներին օգնելուն, որ նրանք արհեստական բեղմնավորման տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն ստանան, երեխա ունենան, մենք նախկինում օգտագործված գումարը կարող էինք հնգապատկել, բայց մյուս կողմից էլի բյուջեում կունենայինք խնայողություն: Ինչո՞ւ այս ճանապարհով չենք գնում»,- առողջապահության նախարարին հարցրեց պատգամավորը:

«Ծրագիրը վերացվել է, որովհետեւ անհնար է գտնել այն զույգին, որին պետք է օգնել: 78 միլիոն դրամը Հայաստանի պայմաններում շատ քիչ է եւ տեղիք է տալիս թե սուբյեկտիվիզմի, թե անարդյունավետության: Երբ որ կարողանանք երաշխավորված, օբյեկտիվ մոտեցման սկզբունքներ կիրառել, մենք կմտածենք այս ծրագրերի վերակենդանացման մասին»,- պատասխանեց Լեւոն Ալթունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4362 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս