Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանի մի մեծ խումբ ուսանողներ երեկ դասադուլ հայտարարեցին՝ բողոքելով «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի դեմ, որով նախատեսվում է ընդհանրապես վերացնել ակադեմիական տարկետումը, այսինքն՝ բոլոր ուսանողներին տանել բանակ։
Դժվար է ասել, թե կոնկրետ քանի մարդ էր մասնակցում երեկվա դասադուլին, բայց միանշանակ է, որ դա վերջին մեկ տարվա ընթացքում ամենազանգվածային բողոքի ակցիան էր Հայաստանում։ Ուսանողների երեկվա ակցիայի հիմնական նպատակը Պաշտպանության եւ ԿԳ նախարարների հետ հանդիպելն էր, ինչպես նաեւ իրենց բողոքի ձայնը բարձրացնելը՝ ակադեմիական տարկետման փաստացի վերացման կապակցությամբ։ Նրանք երթով շարժվում էին բուհից բուհ, փորձելով ուսանողական այլ խմբերի նույնպես իրազեկել իրենց ձեռնարկած գործողությունների մասին։
Եվ, թերեւս, ամենակարեւորը. նրանք հայտարարում են, որ իրենք «Հանուն գիտության զարգացման» սոցիալ-քաղաքական շարժում են։ Գոյություն ունի համանուն նախաձեռնող խումբ, որը եւ զբաղվում է կազմակերպչական հարցերով։ Շարժման վերջնական նպատակը, թերեւս, վերը հիշատակված օրենքի՝ տարկետման վերացմանը վերաբերվող մասերը չեղարկելն է։ Նրանք նաեւ բարձրացնում են համալսարանական ոլորտում կոռուպցիայի հարցը, որը շատ ուսանողներ ու նրանց ծնողները օգտագործում են բանակից խուսափելու համար։ Այս խմբի մարդկանց հետաքրքրում է ոչ թե ուսանող դառնալը կամ գիտությամբ չզբաղվելը, այլ ընդամենը բանակ չգնալը։
Ամենահետաքրքիրն այն է, որ վերը նշված օրենքը շրջանառության մեջ է շուրջ մեկ ամիս, իսկ հարցի քննարկումն առաջին ընթերցմամբ տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ։ Ու այն ժամանակ հատուկենտ ուսանողներ էին փողոց դուրս եկել բողոքելու համար։ Հիմա նրանց թիվը տասն անգամ շատ է, եւ հարց է ծագում, ո՞րն է սրա պատճառը։ Օրենքի բովանդակության մեջ ոչինչ չի փոխվել, այս ընթացքում որեւէ գաղտնիք չի բացահայտվել, բացի թերեւս մեկից. լրջագույն հարց է առաջացել, թե արդյո՞ք օրենքի հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1992 թվականին օրինական ձեւով է ազատվել բանակից։
Այս հարցն, ընդ որում, առաջացել է նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան հայտնի գրառումից հետո։ Բացի դա, պարզվել է, թե ինչ նկատի ունի Վիգեն Սարգսյանը, երբ իր պաշտոնական կենսագրության մեջ հպարտորեն գրում է եւ ամբիոններից հպարտորեն հայտարարում, թե 2000-2003 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում. այդ թվականներին նա եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտը։
Այս փաստերի հրապարակային արծարծումը եւ ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ու Պնախարարի բախումը մի տեսակ ցաքուցրիվ արեցին կոմֆորտի այն մթնոլորտը, որ իշխանություններին հաջողվել էր ձեւավորել «Ազգ բանակ», «Պետություն-սրբություն», «Ցավդ տանեմ-կյանքիդ մեռնեմ» եւ այս կարգի այլ կոնցեպտների ծխածածկույթի ներքո։ Սկսեցին բազմաթիվ հարցեր առաջանալ, ինչպես օրինակ՝ օրենքի ընդունումից հետո ի՞նչ է լինելու այն անձանց հետ, ովքեր զորակոչից խուսափում են առողջական տարբեր անհեթեթ պատճառաբանություններով։ Այսինքն՝ ոչ թե ակադեմիական կոռուպցիայի համակարգից են օգտվում, այլ առողջապահական կոռուպցիայի։ Պարզվեց՝ օրենքը ոչ մի սպառնալիք չի ստեղծում նրանց համար, ինչը նշանակում է, որ բուհական համակարգում ծվարած կոռուպցիոն ուսանողները շուտով կդառնան կոռուպցիոն մահամերձեր եւ հավերժական տարկետում կստանան բանակից։ Արդյունքում կստացվի, որ «արդարություն» է հաստատվում միայն նրանց նկատմամբ, ովքեր իրականում որեւէ հակաօրինական մտադրություն չունեն եւ չեն ունեցել։
Այս իմաստով ճիշտ են դասադուլ անող ուսանողները, երբ ասում են, որ խնդիրը բանակ գնալ-չգնալը չէ։ Խնդիրն այն է, որ իշխանությունները հերթական անգամ ռազմահայրենասիրական կոչերի ծխածածկույթի տակ փորձում են չնկատելու տալ այն իրականությունը, որ տիրում է բանակում ծառայելու ոլորտում: Արտոնյալները չեն ծառայել եւ շարունակում են չծառայել բանակում: Եվ այս իրականությունը չի փոխվելու Վիգեն Սարգսյանի բերած օրենքի ընդունումից հետո: Եվ այս գիտակցումն է, որ մարդկանց շրջանում ընդվզում է առաջացնում: Ինչքան հեռու կգնա այս շարժումը, դժվար է ասել: Պարզ է, որ հիմա ԱԱԾ, ՊՆ, ոստիկանության աշխատակիցները, բուհական ղեկավարները «բացատրական աշխատանքներ» են տանում ուսանողների հետ, անհանգստացած այն փաստից, որ մի փոքրիկ խումբ ուսանողները վեր են ածվել բավական մեծ մի խմբի:
Թե ինչպիսի արդյունքներ կտա այս աշխատանքը, հիմա դժվար է ասել: Դա կերեւա առաջիկա օրերին: Բայց ակնհայտ է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումից առաջ, նախագծի շուրջ հաստատված մթնոլորտը վերջնականորեն փչացել է եւ սա իր արտահայտությունը կունենա խորհրդարանական սպասվող քննարկումների վրա: Ի վերջո, ԱԺ-ում առաջին ընթերցման ժամանակ Վիգեն Սարգսյանը վերջինը խոսեց, ու եզրափակիչ ելույթի մեծ մասը նվիրեց «Ելք» խմբակցության դեմ հարձակումներին: «Ելքը» պատասխանելու հնարավորություն կունենա միայն երկրորդ ընթերցման ժամանակ, եւ մեծ է հավանականությունը, որ կօգտվի այդ հնարավորությունից: Մնում է կռահել, թե այդ ժամանակ ԱԺ ցանկապատների տակ քանի՞ ուսանող կլինի կանգնած:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT