Ձեռքերից ու ոտքերից բռնած Գևորիկին տանում էին. երկու կաթիլ արյուն էր, մաքրեցի. վկա

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էր, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: Սույն քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակում են քրեական հեղինակություններ Չարբախցի Գեղամը (Պետրոս Իսրայելյանը), Նորատուսցի Ալիկը, նրա թիկնապահը՝ Բդոն:

Դատարանն այս փուլում հարցաքննում է գործով անցնող վկաներին: Մինչ նրանց հարցաքննությանն անցնելը դատավոր Նելլի Բաղդասարյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարանը գործով վկա Ռուբեն Խաչատրյանից դիմում է ստացել, որում նա հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի, չի կարող գալ դատարան, քանի որ իրեն հարկավոր է հանգիստ մթնոլորտ: Նա խնդրել է հիմք ընդունել նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները, քանի որ եթե գա դատարան եւ հարցաքննվի, դա բացասաբար կարող է անդրադառնալ իր առողջական վիճակի վրա: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը, սակայն, նկատեց, որ վկան ստացիոնար բուժման մեջ չի գտնվում, եւ նրա ներկայությունը բացառող որեւէ հիմք չկա: Նշենք, որ Ռուբեն Խաչատրյանը սույն գործով մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, սակայն 8 ամիս անց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այնուհետեւ դատարանն անցավ վկա Վարդիկ Մկրտչյանի հարցաքննությանը, որը  որպես հավաքարար է աշխատում «Լիա» գեղեցկության սրահում: Դատարանը նրան հարցաքննեց շուրջ 2 ժամ: Դատավորի հարցին, թե ամբաստանյալներից ո՞ւմ է ճանաչում, վկան, նայելով գործով ամբաստանյալներին, հայտնեց, որ ճանաչում է Գեղամին: Խոսքը գործով ամբաստանյալ Չարբախցի Գեղամ մականունով Պետրոս Իսրայելյանի մասին է:

Երբ դատավորը վկային պարզաբանեց որպես վկա իր իրավունքների եւ պարտականությունների մասին եւ առաջարկեց դրան ծանոթանալուց հետո ստորագրել, վկան ասաց, որ առանց ակնոցի է եկել դատարան եւ չի կարող կարդալ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ հուշաթերթիկը: «Ինչու չեք բերել ձեր ակնոցները, տիկին ջան»,- դիմելով վկային՝ ասաց դատավորը:

Դատավորի պարզաբանումից հետո միայն վկան ստորագրեց հուշաթերթիկը, հայտնելով, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունի: Իսկ երբ դատավորը հարցրեց, թե ե՞րբ է դեպքը տեղի ունեցել, վկան ասաց. «1916 թվականին»:

Այս վկան պարբերաբար հակասող ցուցմունքներ էր տալիս, հայտարարում, որ քննիչն իր նկատմամբ ճնշումներ է գործադրել, ապա հայտարարում, որ վստահելով քննիչին՝ ստորագրել է ցուցմունքի տակ:

Վկա Վարդիկ Մկրտչյանը իր ցուցմունքում հայտնեց, որ դեպքից առաջ փորձաշրջան է անցել գեղեցկության սրահի տնօրենի՝ Անժելայի (գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջ՝ Անժելա Մանուչարյանի մասին է,-հեղ.) մոտ, այնուհետեւ ընդունվել աշխատանքի: Նա հայտնեց, որ երեք շաբաթ էր, ինչ գտնվում էր փորձաշրջանի մեջ, երբ դեպքը պատահել է: Այնինչ նախաքննության ընթացքում քննիչին հայտնել է, որ մեկ տարի է, ինչ աշխատում է գեղեցկության սրահում:

Նա պատմեց, որ դեպքի օրը գեղեցկության սրահ է եկել Ռուբենը (խոսքը Ռուբեն խաչատրյանի մասին է,-հեղ.), որը վարսավիր Ալբերտի հաճախորդն էր:

Ապա վկան իր ցուցմունքում  նկարագրեց, թե ինչպես էին երկու հոգի մի ջահել տղայի ձեռքերից ու ոտքերից բռնած գեղեցկության սրահից դուրս հանում:

«Հետո իմացա, որ այդ տղան Գեւորիկն էր (խոսքը սպանվածի՝ 25-ամյա Գեւորգ Ավետիսյանի մասին է,-հեղ.): Հետո տեսա, թե ինչպես է Արամը (խոսքը Արամ Պետրոսյանի մասին է, որը դեպքի օրը դանակահարվել է,-հեղ.) ձախ կողքը բռնած դուրս գալիս»,-պատմեց վկան՝ նշելով, որ ինքը դա տեսնելով, վախից սկսել է դողալ: Վկան հայտնեց, որ գեղեցկության սրահում մի երկու կաթիլ արյուն է եղել, ինչը ինքը մաքրել է, սակայն թե ինչ է եղել նկուղում, տեղյակ չէ, երբեւէ նկուղում չի եղել:

Այնինչ նրա նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ վկան նկուղում մաքրել է արյան հետքերը. «Ինձ կանչեց  Անժելան, ասաց՝ հատակը մաքրի: Էնտեղ կոտրված կավի հետքեր կային, ծխախոտի մնացորդներ ու արյան հետքեր»,- նախաքննության ընթացքում ասել էր վկան: Նա դատարանում հայտնեց, որ իրեն դեպքից հետո տարել են բաժին, որտեղ ահաբեկել եւ նվաստացրել են, ինչպես նաեւ անվայել արտահայտություններ հնչեցրել:

«Ահաբեկելով, կոպիտ խոսելով էս սենյակից էն սենյակն էին տանում: Ասում էին՝ հեսա քեզ կտանենք կանանց գաղութ, նոր կիմանաս: Թզբեհը գցեցին դեմս, ասացին՝ սովորի, որ Աբովյանի գաղութում գցես»,- պատմեց վկան եւ հավելեց, որ բաժնում իրեն անգամ ցանկացել են ծեծել: Ապա ասաց, որ ժամերով պահել են բաժնում՝ սոված-ծարավ:

Դատախազի հարցին, թե ինչո՞ւ այս ճնշումների մասին չի բողոքել, վկան պատասխանեց. «Ո՞ւմ բողոքեի, միսն էլ ա իրանց ձեռը, դանակն էլ»: Դատախազի մյուս հարցին, թե ինչ-որ մեկը ձեզ ուղղորդե՞լ է, վկան պատասխանեց՝ ոչ:

«Սաղ իմ խելքով եմ գրել»,-ասաց նա, սակայն որոշ ժամանակ անց ինքն իրեն հակասելով՝ հայտնեց, որ նախաքննական ցուցմունքներն ինքը չի գրել: Իսկ երբ դատախազները սկսում էին  հակասությունների վերաբերյալ հարցեր ուղղել նրան, վկան վրդովվում էր: Վկայի հարցաքննության ժամանակ դատավորն ու դատախազը բանավեճի բռնվեցին:

Մասնավորապես, դատավոր Նելլի Բաղդասարյանը երկու անգամ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց մեղադրող դատախազ Քյարամյանի նկատմամբ՝ առանց նախագահողի թույլտվության տեղից հայտարարություն անելու համար: «Դատավորի հարցերին պատասխանեք ոտքի կանգնած, կրկնվող և հուշող հարցեր մի տվեք»,- հայտարարեց դատավորը:

Երբ դատախազը պարզաբանեց, որ ինքը վկային ընդամենը հարցեր է ուղղում, իսկ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ վկային կանգնած հարցեր ուղղելը, դատավորը բարկացավ նրա վրա՝ սպառնալով հերթական սանկցիան կիրառել եւ դատական նիստը հետաձգել: Դատավորը սանկցիա կիրառելիս պարբերաբար մոռանում էր դատախազի ազգանունը:

«Կարող եք կրկնվող հարցերը հանել»,-արձագանքեց դատախազը, ինչին ի պատասխան՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը բղավեց. «Նախագահող դատավորը ձեր խորհուրդների կարիքը չունի»:

Տպել
6930 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը