Թուրքիայում Այնթապի Սուրբ Աստվածածին եկեղեցին նախ բանտի էին վերածել, հիմա՝ մզկիթի

09/11/2017 schedule15:15

Հայերին, քրդերին և ազգային փոքրամասնություններին պատմամշակութային  ցեղասպանության ենթարկած թուրքական պետության իշխանավորներն այս անգամ էլ Այնթապում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին են վերածել մզկիթի`«Kurtuluş Cami» (Փրկության մզկիթ) անունով: Իսկ 1920-ական թթ. եկեղեցին օգտագործվել է որպես բանտ, նշում է թուրքական «Yeni özgür politika» կայքը՝ անդրադառնալով Այնթապի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին մզկիթի վերածելու թեմային, գրում է Akunq.net-ը: 

Այնթապում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին մզկիթի է վերածվել, իսկ նրա շուրջը գտնվող տները` սրճարանների: Էբլեհան թաղամասի ամենաբարձր հատվածում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին Վաքըֆների շրջանային տնօրինության կողմից վերածվել է մզկիթի: Իսկ հայկական Էբլեհան թաղամասի նեղ փողոցները օգտագործվում են հարսանեկան նկարահանումների համար: Թաղամասի հայկական առանձնատներն էլ վերածվել են սրճարանների, հյուրանոցների կամ ռեստորանների:

Հայկական սրբավայր Սուրբ Աստվածածին եկեղեցին 2010 թ. Վաքըֆների շրջանային տնօրինության կողմից ձեռնարկած վերականգնման աշխատանքների անվան տակ մզկիթի վերածվեց: Մինարեթի վերածված զանգակատնով ու պարտեզով ճարտարապետական յուրահատկությունը պահպանած  եկեղեցում Քրիստոնեությունը խորհրդանշող որմնանկարները ջնջվել են: Մզկիթի վերածված եկեղեցու արտաքին վերևի մասում գտնվող երկաթե խաչերից մեկը կիսատ է:

«Մզկիթի» բացումն արվել է 2015 թ. Կրոնական գործերի նախկին նախարար Մեհմեթ Գյորմեզի կողմից, իսկ նրա մասին քաղաքապետարանի և նահանգապետարանի պաշտոնական կայքերում նույն նշումներն են: Սակայն մզկիթի վերածված եկեղեցու վերաբերյալ Այնթապի նահանգապետարանի պաշտոնական կայքում գրված է. «1892 թ. կառուցված եկեղեցին մզկիթի է վերածվել, այն նախկինում օգտագործվել է որպես եկեղեցի, ապա` բանտ»:

Էբլեհան թաղամասում, որտեղ գտնվում է նաև եկեղեցին, հայկական ճարտարապետական դրոշմն ակնհայտ է: Փորձում են ջնջել հայկական հետքերը և ողջ թաղամասը ծառայեցնել տուրիստական նպատակներով:

Սուրբ Աստվածածին եկեղեցու և Ստամբուլում կառուցած շինություններով հայտնի Պալյան ընտանիքից Սարգիս բեյին նախագծած եկեղեցու կառուցումն ավարտվել է 1892-1893 թթ.: Այն մինչ 1915 թ. օգտագործվել է շրջանի հոծ հայ բնակչության կողմից:

Ցեղասպանության ժամանակ այս եկեղեցին էլ է վնասվել: 1915 թ. օգոստոսի 22-ին եկեղեցին փակվել է, և ներսում գտնվող գույքը տարվել է մի գոմ: Դրանից հետո շարժական գույքը հանվել է այնտեղից և աճուրդներում վաճառվել: 1915 թ. դեկտեմբերին Այնթապում գտնվող բոլոր հայկական եկեղեցիները փակվել են: 3 տարուց ավելի այն օգտագործվել է որպես ռազմաբազա: Ցեղասպանությունից հետո`1920-ական թթ., եկեղեցին բանտի է վերածվել:

Տպել
3297 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)