Երևան
12 °C
Հայաստանում լրատվամիջոցները գործում են մենաշնորհային դաշտում եւ կարելի է ընդամենը մի քանի լրատվամիջոցներ առանձնացնել, որոնք չեն վերահսկվում իշխանության կողմից: Մասնավորապես, Բաղրամյան 26-ից:
Այս կերպ գործող իշխանությունը ցանկանում է հանրությանը մատուցել այն, ինչ իրեն է ձեռնտու: Բնական է, որ, եթե իշխանական հեռուստաալիքներով, էլեկտրոնային եւ տպագրի մամուլով իշխանամետ դիրքորշումն է «տիրաժավորվում», այն ինչ-որ չափով մտնում է լսարանի գիտակցության մեջ, դառնալով «ճշգրիտ» իրականություն:
Վերջին տարիներին էլ իշխանության կերակրատաշտակից օգտվում են «ըննդիմադիր» լրատվամիջոցները, որոնց խմբագիրները, մեկնաբաններն ու վերլուծաբանները «հակաիշխանանական» լալահառաչ հրապարակումներով են հանդես գալիս, բայց իրականում հրապարակման ենթատեքստը հենց իշխանության ջրաղացին ջուր լցնելն է:
Վերջերս էլ իշխանությանը եւ իշխանական լրատվամիջոցներին մոտ կանգնած՝ «Հայկական ժամանակի» տարբեր աղբյուրներ տեղեկություններ են փոխանցում այն մասին, որ Հայաստանի իշխանությունը հասարակական կարծիք ձեւավորելու նոր մեխանիզմ է կիրառության մեջ դրել: Մասնավորապես տեղեկացանք, որ իշխանության կերակրատաշտակից օգտվող եւ իրեն առաջատար լրատվական գործակալություն համարող կայքերից մեկին հրահանգվել է «ռասկրուտկա» անել Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական» խմբակցության որոշ պատգամավորների:
Խոսքը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հրաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, արդարադատության նախկին նախարար, ԱԺ-ի պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի եւ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանի մասին է:
Իշխանության գործիք այս լրատվամիջոցին, որի անունը չենք հրապարակում խմբագրակազմին անհարմար դրության մեջ չդնելու համար, վերջեւից հստակ ասվել է, որ պետք է նշյալ պատգամավորներից ամեն առիթով հարցազրույց վերցնել, նրանց կարծիքը «տիրաժավորել», հալել, ձուլել եւ լցնել ժողովրդի ականջները: Վերջնական նպատակն այն է, որ այս անձիք ընկալվեն որպես ոլորտի փորձագետներ, սպասարկեն նաեւ ամբողջ լրատվական դաշտին, տպավորություն ստեղծվի, որ նրանք իրավիճակը գնահատում եւ մեկնաբանում են ինչպես պրոֆեսիոնալներ, բայց իրականում պետք է ասեն այն, ինչ իշխանական օրակարգն է թելադրում:
Թեեւ լրատվական անցուդարձին ակտիվ հետեւողների աչքից պետք է որ այս հանգամանքը վրիպած չլիներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT