Արցախում հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի ռեկորդային՝ 16.5 տոկոս աճ է գրանցվել

22/11/2017 schedule17:45

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ռեկորդային՝ 16.5 տոկոսով աճ է գրանցել եւ կազմել է 174.3մլրդ դրամ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 102.4 տոկոս՝ 2016թ.-ի 100.5 տոկոսի փոխարեն:

Նշված ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1190.9 հազ. դրամ (2467.7 ԱՄՆ դոլար կամ 2216.2 Եվրո): ՀՆԱ-ի աճին հիմնականում նպաստել են տնտեսության հետեւյալ ուղղությունները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ շինարարությունը:

Մանսավորապես, նույն աղբյուրի հաղորդմամբ, հունվար - սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 65 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 64.5 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:

ԱՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետեւյալն է. մշակող արդյունաբերություն` 21.6%, հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում` 51.2%, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում` 26.2%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ վերամշակում՝ 1 %:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017թ.-ի հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 55.7 մլրդ դրամ, որը, 2016թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատությամբ, համադրելի գներով աճել է 9.9 տոկոսով:

Իսկ շինարարության ոլորտում նշված ժամանակամիջոցում հանրապետությունում իրականացվել է 33.2 մլրդ դրամի աշխատանք, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 25.7 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 27.4 մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 82.7 տոկոսը:

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախում աճել է նաեւ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը)՝ կազմելով 18.4 տոկոս:

Տպել
6322 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)