Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դիմումն է ներկայացվել ՍԴ. այն վարույթ է ընդունվել

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող կողմի իրավահաջորդները երկրորդ դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան:

Այս դիմումով դիմումատուները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնց հիման վրա դիմումատուները զրկվել են ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից:

Դիմումն արդեն իսկ ՍԴ-ն վարույթ է ընդունել եւ նշանակել առաջին դատական նիստը, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին: Սույն գործով պատասխանող կողմում դատավարությանը ներգրավվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովին: Այս մասին մեր զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ ոչ-նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ ներկայացված քաղաքացիական հայցը։ Առաջին դիմումով, որը տուժող կողմի իրավահաջորդները ներկայացրել էին Սահմանադրական դատարան, վիճարկում էր Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմը, որը հնարավորություն չէր ընձեռում կողմին բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումը, որը վերաբերում էր քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց հրաժարվելուն: ՍԴ-ն վարույթ էր ընդունել նշված դիմումը, այնուհետեւ կարճել գործի վարույթը:

Այսօր մեր հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ դատարանները փաստարկել են, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն չի տալիս ներկայացնելու ոչ նյութական բնույթի պահանջ: Այսինքն՝ Քրեական դատավարության շրջանակներում հնարավոր է ներկայացնել բացառապես նյութական բնույթի պահանջ, այլ ոչ՝ ոչ նյութականի: Սա է հիմնական խնդիրը, որը տվյալ դեպքում առաջացել էր գործի քննության ընթացքում, երբ դիմումատուները զրկվել էին ոչ նյութական բնույթի պահանջ ներկայացնելու հնարավորությունից: Տվյալ դեպքում ՍԴ-ում քննության առարկա է հանդիսանալու այն հարցադրումը, թե արդյո՞ք անձը քրեական դատավարության շրջանակներում հնարավորություն ունի՞ ներկայացնելու ոչ նյութական վնասի հատուցման պահանջ թե՞ ոչ: Հիմնական հարցը դրանում է»,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին, թե մտավախություն չունի՞, որ երկրորդ դիմումն էլ ՍԴ-ի կողմից կարժանանա նույն ճակատագրին ինչ առաջին դիմումը, Կիվիրյանն ասաց, որ կարճման հիմքեր իր կարծիքով առաջին դիմումի մասով առկա չէին եւ երկրորդ դիմումի մասով նույնպես նման հիմքեր չի տեսնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3275 դիտում

Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ

Ապարանի տարածաշրջանում մառախուղ է

Չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշմանը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք

530 մլն դոլարի ապօրինի գույքեր և դրամական միջոցներ արդեն վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ

Եթե մենք անվտանգություն ասելիս հասկանում ենք միայն բանակ, նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք. Փաշինյան

ԱՄՆ փոխնախագահն անզգուշաբար կոտրել է ամերիկյան ֆուտբոլի առաջնության գավաթը. տեսանյութ

Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում. Բաղաեին հայտնել է ամսաթիվը

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ

Ինչպե՞ս ստանալ աջակցություն, եթե ձեր վարկը դասակարգված է որպես անհուսալի. մանրամասներ

Այս պահին 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում. Փաշինյան

Սլովենիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափի գումար. կա 7 մեղադրյալ

Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը. վարչապետ

Դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել գույքեր և 2,3 մլն դոլար

Կորցրե՞լ ենք մեր դուխը՝ ո՛չ. մեր օրակարգն է՝ բացառել վենդետաները և վերադարձնել թալանվածը. վարչապետ

4,2 մլրդ դոլարը օդի՞ց ընկավ. վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է հետհեղափոխական տարիների բյուջեի հավելյալ մուտքերը

Գլխավոր դատախազը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցը

Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց

Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան

Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կրակnցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր քաղաքացի

Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, Սպիտակի ոլորանները՝ դժվարանցանելի

Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան

Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է

Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Ունենք հնարավորություն, կկարողանա՞նք օգտվել՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, անընդունելի է. Միրզոյան

Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում

ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի դեմ գոյություն չունի. Միրզոյան