Թուրքիայում ալեւիների եւ հայերի դեմ հարձակումները պատահական չեն. ալեւի գործիչ

29/11/2017 schedule11:02

Թուրքիայում ալեւիների Փիրսուլթան Աբդալ մշակութային միության (PSAKD) Ադըյամանի մասնաճյուղի ղեկավար Մահմութ Յափըջըն գնահատականներ է տվել Մալաթիայում ալեւիների տների դռների վրա արված նշաններից հետո հայկական Փրկության եկեղեցիների միության վրա քարերով հարձակմանը, գրում է akunq.net-ը: 

«Մալաթիայում ինչ-որ բան է կատարվում, որոշ մարդիկ ինչ-որ բան են փորձում անել: Ալեւի քաղաքացիների դռների վրա նշաններ անելուց հետո հայկական Փրկության եկեղեցիների միության վրա քարերով հարձակումը պատահականություն չէր: Նշանակում է, որ այս իրադարձությունները միայն ալեւիների դեմ չեն, այլ երկրում բնակվող բոլոր այլազգիների դեմ են: Այս երկրում ապրող ալեւիները, սունիները, հայերը, ասորիները, քրդերն ու թուրքերը  պետք է միավորվեն ու պայքարեն սրա դեմ»,- ասել է Յափըջըն: 

Ալեւիների տների դռների վրա արված նշաններին հետեւած արձագանքները շարունակվում էին, երբ դրանից անմիջապես հետո հայկական Փրկություն եկեղեցական միության վրա քարերով հարձակումը տեղի ունեցավ: Այն կրկին զայրացրել է թուրք հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների, հատկապես ալեւիներին:

Ալեւիների միությունների ու ջեմէվիների կողմից կազմակերպված մամլո ասուլիսներում ու հայտարարությունների մեջ այս հարձակումները դատապարտվել են, իսկ Փիրսուլթան Աբդալ մշակութային միության (PSAKD) Ադըյամանի մասնաճյուղի ղեկավար Մահմութ Յափըջըն տեղի ունեցած դեպքերի մասին «PİRHA» լրատվական գործակալության թղթակցին ասել է. «Դատապարտում ենք Մալաթիայում մեր ալեւի հայրենակիցների դռների վրա նշաններ անելը: Ուզում ենք տեղեկացնել, որ մենք նրանց կողքին ենք»: 

Ալեւի գործիչն ապա շեշտել է. «Այս իրադարձությունները նոր չեն Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Ալեւիների հետ բազմիցս տեղի են ունեցել նման դեպքեր. Քերբելայի ջարդերից սկսած մինչեւ այսօրվա Մալաթիայում ալեւիների տների դռների վրա արված նշանները: Ալեւիների հետ սա պատահել է Դերսիմում, Մարաշում, Սիվասում, Գեզիում: Սա սունիներին հարիր չէ: Ակնհայտ է, որ  համակարգը ալեւիներին ու սունիներին իրար դեմ հանելու համար մի պայմանավորվածություն է գործի դրել: Սակայն սա մենք երբեք թույլ չենք տա: Մի քանի տարի առաջ էլ նույն բանը տեղի ունեցավ: Ադըյամանում գտնվող բոլոր խմբերը միավորվեցին ու այս երեւույթի դեմ դուրս եկան: Այսօր Մալաթիայում էլ նույն ձեւով են արձագանքել. «Մալաթիայում դռներին նշաններ անելու մտածելակերպի դեմ պայքարելու ենք: Թույլ չենք տալու, որ հասնեն իրենց նպատակներին: Թույլ չենք տա, որ ալեւիների ու սունիների միջեւ բախումների համար հող նախապատրաստվի»:

Թուրքիայում՝ Մալաթիայի Յեշիլյուրթ փողոցում, նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին անհայտ անձը քարով հարձակվել էր «Փրկության եկեղեցիների միությանը» պատկանող գրախանութի վրա: Գրախանութը եւ միությունը հայ համայնքինն են:

Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են քարով միության շենքի պատուհանը կոտրած անձի փախուստի պահը: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հարցաքննել են ականատեսներին եւ վերցրել տեսախցիկների տեսագրությունները։

Ավելի վաղ նույն քաղաքում նշաններ էին արվել մի քանի ալեւիների դռների վրա: Ալեւի համայնքը բողոքի է դուրս եկել եւ հայտարարել է, որ իրենց դռներին նման նշաններ էին արվել նաեւ Մարաշի ջարդերից առաջ: 

Տպել
16934 դիտում

Հեմոդիալիզի պարագաները մատակարարվել են 2 անգամ թանկ գնով. ՊՎԾ-ն ներկայացնում է ուսումնասիրության արդյունքը

ՖԱՖ-ը համաձայնության է եկել ՀՖՖ-ի հետ ֆան-ակումբներին վերաբերող նախապայմանների հարցում

Մետաքսի ճանապարհը զբոսաշրջիկներին ներկայացնելու լավ բազա ունենք. գիտնականի առաջարկը դուր եկավ վարչապետին

Մյուլլերի զեկույցի «էխոն»․ Թրամփն առաջատար ԶԼՄ-ներն անվանել է «ժողովրդի թշնամիներ»

Հայկական առաջապահ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի ինժեներական աշխատանքները

Երեւանում բանկոմատներից հափշտակությունների գործով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի 20-ամյա քաղաքացուն. ՔԿ

21.6 մլն դրամի հափշտակություն․ ոստիկանները ապօրինություններ են բացահայտել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում (տեսանյութ)

Նախարարներն ու ԱԺ պատգամավորները Թումանյան են արտասանում, մարտահրավեր ուղարկում միմյանց. (ուղիղ)

ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է գլխավոր դատախազից՝ ինչպես կարող են աջակցել ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարում

Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում է․ շարունակվում է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

Facebook-ը 2632 էջ, խումբ, օգտահաշիվ է ջնջել

Լուրջ խնդիրներ կունենանք գյուղատնտեսությունում․ վարկատու կազմակերպության զգուշացնող նամակը վարչապետին

2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով

Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է դեմագոգիկ ելույթներ ունենալ․ Արարատ Միրզոյան

Կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսելուց, փող միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ-ում

Ինչ ուզում են, թող անեն․ Իրինա Ռոդնինան մեկնաբանել է Երեւանում իր անունը կրող դպրոցի վերանվանման հարցը

Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս քայլս թուլություն կորակեն. Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Ձերբակալվել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին

Քաղաքական հասունություն է պետք ցուցաբերել սոցիալական հարցերը արտադրական բնույթի հարցերին չհակադրելու համար․ Մելքումյան

Հույս ունենք ԳԱԱ-ն կսպասարկի Հայաստանի տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականը․ Նիկոլ Փաշինյան