Շիրակի պետհամալսարանից 7 ուսանող ռեկտորի մեղավորությամբ դուրս է մնացել. Գագիկ Համբարյան

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սկանդալային եւ անտրամաբանական իրադարձությունները շարունակում են ցնցել Շիրակի Մայր բուհը: Ուսումնական գործընթացից երեք ամիս անց ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի միանձնյա որոշմամբ նոյեմբերի 29-ին բուհից վտարվել է յոթ ուսանող՝ բոլորն էլ նախազորակոչային պատրաստություն բաժնից: Այդ ուսանողներն են՝ ՆԶՊ 2-րդից 3-րդ կուրս փոխադրված Ուստյան Զավենը,Ղզրոյան Նարեկը, Ալեյան Սեյրանը, Բարսեղյան Հայկը, Մկրտչյան Դավիթը եւ ՆԶՊ 1-ինից 2-րդ կուրս փոխադրված Բերնեցյան Խաչատուրը եւ Գասպարյան Վաղարշակը:

Նախ նշեմ,որ ՆԶՊ-ն լինելով թողարկող ամբիոն որեւէ ֆակուլտետի մեջ մտած չէ,որը կոպտորեն խախտում է ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքը եւ ռեկտորի թեթեւ ձեռամբ նա է համարվում այդ բաժնի դեկանը: Այսինքն` Սահակ Մինասյանը ոչ միայն ՇՊՀ-ի ռեկտորն է, այլեւ ՆԶՊ-ի դեկանը: Երբ մայիս ամսին կառուցվածքային վայ-բարեփոխումներ էր անում բարեփոխիչ ռեկտորը, նրա հիմնական անձնական ցանկություններից մեկը նախազորակոչային բաժինը գործող ֆակուլտետի կազմից առանձնացնելն էր: Հետեւանքը երկար սպասեցնել չտվեց: Բուհից դուրս մնացած որոշ ուսանողների հետ զրույցից պարզեցի,որ նրանք ունեցել են ակադեմիական պարտք «հոգեբանություն» առարկայից, սակայն հնարավորություն չեն ունեցել այն վերահանձնել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ լուծարման ընթացքում: Ռեկտոր-դեկանը կամ համալսարանի վարչական այլ պատասխանատու նրանց չի իրազեկել, որ ենթակա են հեռացման, առավել եւս, նրանց համար չեն կազմակերպվել 1-ին եւ 2-րդ լուծարքները: Այսինքն` ռեկտոր-դեկանը կոպտորեն խախտել է 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի մասին օրենքը՝ ըստ որի, ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը:Սակայն վտարված ուսանողները զրկված են եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները նրանց համար չեն կազմակերպվել առհասարակ:

Ավելին, այդ յոթ ուսանողներն էլ սեպտեմբերի 20-ին ստացել են փոխադրականներ եւ տեղափոխվել են համապատասխանաբար 3-րդ եւ 2-դ կուրս: Շատերը նաեւ վարձավճարն են մուծել... 
Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձեւավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձեւավորել եւ վտարված ուսանողներից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել: Սույն կարգի 2.13 կետով Բուհից հեռացման հրամանները տրվում է քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Այսինքն` ըստ կարգի ուսանողը իր վտարման մասին պետք է տեղեկանար սեպտեմբերի 20-ից ոչ ուշ: Սակայն ՇՊՀ ռեկտորն,ով աչքի է ընկնում իր կամայականություններով եւ բուհի նկատմամբ գործած բազմաթիվ հանցագործություններով, ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին նախ տվել է հաջորդ կուրս փոխադրվելու իրավունք, ապօրինաբար որոշներից վարձավճար է գանձել` կոպտորեն խախտելով օրենքը, սեպտեմբերի 20-ից երկու ամիս եւ մեկ շաբաթ անց միայն տեղեկացրել է ուսանողներին, որ նրանք վտարված են բուհից: Հետաքրքիր է,ԿԳ նախարարությունում տեղյակ են, թե այս օրերին ինչ է կատարվում ՇՊՀ-ում:

Ռեկտորի կողմից յոթ ուսանողների վտարումը հակաօրինական է: Ռեկտոր Մինասյանը հիմա կփորձի չքմեղանալ, կամ այս ամենում կմեղադրի ինչ-որ մեկին,կամ էլ կհայտարարի, որ տեղի է ունեցել թյուրիմացություն եւ ակադեմիական պարտք ունեցող ուսանողները սխալմամբ տեղափոխվել են հաջորդ կուրս: Ինչ էլ ասի կամ պատճառաբանի ռեկտոր Մինասյանը, նա էլ շատ լավ գիտի,որ գործել է հանցանք եւ առավել եւս իր «թյուրիմացությունների» պատճառով ուսանողները չպետք է տուժեն:

 Հավելեմ, որ ըստ վտարված ուսանողների,նրանք բազմիցս բարձրաձայնել են,որ «հոգեբանություն» առարկայից պարտք ունեն,մոտեցել են համապատասխան ամբիոն,որտեղ նրանց ասել են,որ դասավանդող դասախոսը հիվանդ է եւ աշխատանքի չի գալիս: Իրոք, այդ դասախոսը 2 ամիս բացակայել է... 

Բոլոր նորմալ բուհերում,եթե դասախոսը երկարատեւ բացակայում է,ապա նրան փոխարինում է այլ դասախոս: Սակայն դա վերաբերում է նորմալ բուհերին, իսկ Շիրակի պետհամալսարանը արդեն երկու տարի դարձել է «կրթական գործի Կոլումբոս» Սահակ Մինասյանի «լաբորատոր առնետը»: Ինչ փորձարկումներ ասես չի անում բուհի, այսինքն` պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության վրա, որոնց մեծ մասն ուղղակի մահացու է բարձրագույն կրթության համար: 

Յոթ ուսանողների դուրս մնալը ՇՊՀ-ից նաեւ բացահայտեց այն փաստը,որ շատ բաժիններում իրավիճակը բարձիթողի է: Ինչպես ասում են գյումրեցիները՝ «Շունը տիրոջը չի ճանաչում»:

Հ.Գ.Հետաքրքիր է,ԿԳ նախարարությունը արձագանքելու՞ է ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի այս հանցագործությանը, թե Լեւոն Մկրտչյանը սա էլ «թերություն» կանվանի ու կասի` կեցցե՛ կոռուպցիայի դեմ պայքարող Սահակ Մինասյանը…»:

Տպել
5350 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում