Սա պրոպագանդայի հարթակ չէ. Անդրանիկ Մանուկյանը դիմել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քատուղարին

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն անդրադարձել է Կիեւում վերջերս տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) առանց Հայաստանի պատվիրակության մասնակցության մշակած եւ ընդունած բանաձեւին, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի (Ադրբեջան) հայտարարությանը:

ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ առանց հայկական պատվիրակության ներկայության քննարկվել, մշակվել ու ընդունվել է վեհաժողովի ամփոփիչ հռչակագիրը: Այդ փաստաթղթում տարածաշրջաններում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն, ինչպես նշում է հայկական կողմը, ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը բոյկոտեց վեհաժողովի աշխատանքը, սակայն հռչակագիրը հայկական կողմի շահերից չբխող ձեւակերպումներով ընդունվեց: Ավելի ուշ, ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը հայտարարել է, թե չի կիսում հայկական կողմի մոտեցումները:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով Հաջիեւին, որ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնը նախատեսված չէ յուր երկրի շահերի լոբբինգի ու պրոպագանդայի համար:

«Այսօր հնարավորություն ունեցա ծանոթանալ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի բոցաշունչ ելույթին՝ ուղղված հայկական պատվիրակության նախագահ Գագիկ Մինասյանին՝ վեհաժողովի աշխատանքը բոյկոտելու հետ կապված: Այդ զարմանալի եւ հիշվող հայտարարության մեջ խառնված էր տգիտությունն ու իր դերակատարման չգիտակցումը: Նրա խոսքից պարզ է դառնում, որ մի բան էլ մենք ենք մեղավոր, որ թույլ չենք տալիս մեզ վախեցնել ու «զավթիչի» պիտակ կպցնել»,- նշում է Մանուկյանը Facebook-ի իր էջում:

Նա հիշեցրել է, որ գլխավոր քարտուղար են դառնում ոչ թե պրոպագանդայի կամ յուր երկրի շահերի լոբինգի եւ ոչ էլ նրա համար, որ զուտ տնտեսական կազմակերպությունը վերածվի ադրբեջանցի քարոզիչների գործունեության վայրի, այլ, առաջին հերթին, բոլոր պատվիրակությունների աշխատանքի հավասար պայմաններ ստեղծելու եւ իր գործառույները արդարացի կատարելու համար:

«Կցանկանայի Հաջիեւին եւս մեկ անգամ հիշեցնել, որ արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրով տեւական ժամանակ է զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահները փորձում են լինել մաքսիմալ կոռեկտ եւ արդարացի: Ինչպես նշում էր մեծերից մեկը, ոչ մի հակամարտություն չի կարելի լուծված համարվել, եթե այդ լուծումն արդարացի չէ», - նշում է նա:

Վերջում նա խորհուրդ է տալիս Հաջիեւին վայր դնել գլխավոր քարտուղարի պարտավորությունները եւ վերադառնալ ադրբեջանական պատվիրակության կազմ, քանի որ այդ պարագայում նա տարօրինակ չի նայվի իր պաշտոնում եւ չի պատվազրկի ու խայտառակի այդ պաշտոնը:

Տպել
3579 դիտում

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվե

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը

Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, պատասխանել նրանց հուզող հարցերին

Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման կապակցությամբ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Դայմլեր բասիս» ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր՝ նախարարներ նշանակելու եւ վերանշանակելու մասին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ