Հայաստանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթը

05/12/2017 schedule20:42

18 երկրների ներկայացուցիչներ Հայաստանում կպայքարեն «Թոփ մոդել ԱՊՀ 2017» տիտղոսի համար: Այս մասին հայտնում են կազմակերպիչները: Նախկին ԽՍՀՄ տարածքից, Ռումինիայից եւ Բուլղարիայից մասնակիցները Հայաստան են ժամանել դեկտեմբերի 4-ին: Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երեւանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում:

Մասնակիցները պրոֆեսիոնալ մոդելներ են: Նրանք արդեն իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի եւ ճանաչվել հաղթող, այժմ պայքարելու են գլխավոր մրցանակի համար: Հայաստանը մրցույթում կներկայացնեն մոդելներ Սրբուհի Ավանեսյանը եւ Սեդա Սարգսյանը: Բացի բուն մրցույթից՝ մոդելները հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանը այցելելով տարբեր տեսարժան վայրեր:

Մրցույթի նպատակներն են բացահայտել աղջիկների, որոնք ունակ են բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության եւ նորաձեւության ասպարեզներում, ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ միջազգային հարաբերությունները մոդելինգի եւ գեղեցկության ոլորտում, ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները եւ ՀՀ շուկայում գործող ընկերությունները ԱՊՀ երկրների մասշտաբով:

Տիտղոսակիրը կունենա մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն: Հաղթանակին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների եւ կինոարտադրողների կողմից: Նա կստանա միջազգային լավագույն մրցույթներին մասնակցելու իրավունք, նվերներ միջոցառման գործընկերների կողմից:  

«Թոփ մոդել ԱՊՀ 2017»-ի նախաձեռնողները այս ամառ Հայաստանում կայացած «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի կազմակերպիչներն են: Ծրագիրն իրականացնում է 2 բրենդային կազմակերպություն՝ «Топ модель России» եւ «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» պրոդյուսերական կենտրոնը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի եւ «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր եւ կազմակերպիչ «Nairi Travel» տուրիստական գործակալությունը՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի:

Ըստ կազմակերպիչների՝ ժյուրիի կազմում կլինեն 12 փորձառու մասնագետներ՝ 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից եւ 5-ը՝ ԱՊՀ մյուս երկրներից: Նշվում է նաեւ, որ միջոցառմանը հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձեւության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձեւության քննադատներ, դիզայներներ, հայտնիներ ՌԴ-ից, ՀՀ-ից, ԱՊՀ այլ երկրներից, կինոյի եւ էստրադայի աստղեր, արվեստի եւ նորաձեւության ոլորտի մասնագետներ:

Միջոցառման աջակիցներն են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:

Տպել
2089 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)