Սերժ Սարգսյանը մեկնում է Վրաստան. բազում խնդիրներ եւ կնճռոտ հարցեր

Դեկտեմեբրի 16-ին նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան, որտեղ կհանդիպի այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով իշխանական շրջանակների իր աղբյուրներին:

Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 1-ին Երեւան պետք է այցելեր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, սակայն պարզ դարձավ, որ այցը վրացական կողմի խնդրանքով հետաձգվել է անորոշ ժամանակով: Ըստ ՀՀ կառավարության տարածած տեղեկության, այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո:

Հայաստանի նախագահականի կայքում Սերժ Սարգսյանի այցի մասին ոչ մի տեղեկատվություն չկա:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների օրակարգից դուրս չեն գալիս Վրաստանում հայկական համայնքի տարաբնույթ խնդիրները՝ սկսած եկեղեցիների կարգավիճակից ու պատկանելիությունից, մինչեւ հայոց լեզվի եւ գրականության առարկաների դասավանդման ժամերի քանակը՝ հատկապես Սամցխե-Ջավախեթիի (Ջավախքի) դպրոցներում:

Այս խնդիրները բավականին մեծ էմոցիոնալ լիցք են պարունակում իրենց մեջ, եւ հարաբերությունների համար համապատասխան ֆոն ստեղծում:

Մյուս կողմից՝ չեն դադարում քննարկումները Վրաստանի տարածքով արտաքին աշխարհի հետ Վերին Լարսից բացի, այլ հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ: Խոսքն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով առեւտրային ուղիների վերաբացման, մասնավորապես` աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորություն մասին է:   

Վերջին շրջանում նաեւ խնդրահարույց եղան տարբեր միջազգային կառույցներում Վրաստանի քվեարկությունները հակահայկական բանաձեւերի օգտին: Էլ չենք խոսում Վրաստանում Հայաստանի դեսպանի ագրեմանի աղմկոտ պատմության մասին: Այնպես որ, Սերժ Սարգսյանի ացն այս փուլում չափազանց կարեւոր է: 

Տպել
4368 դիտում

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք

ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում զորավարժությունները շատ ավելի ինտենսիվ են դարձրել. Տիգրան Աբրահամյան

Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ-ի 4 աշխատակցի (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ

«Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել»․ դատախազն առարկեց Օրբելյանի հայտարարության դեմ

Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հայտարարություն մրցույթի մասին

Արթուր Ալեքսանյանը կհետազոտվի ՀՀ-ում, վնասվածքը խանգարում է շնչելուն

Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի

Արցախը հայերինն է. ԼՂԻՄ-ը ստեղծվել է հայերի բնակավայրում. ANCA-ն հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Օրենսդրական պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում. փոխնախարար

Հարգելի՛ դատարան, ո՛չ փանելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան

Հայտարարություն մրցույթի մասին