Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ հունվարին հայ մարզիկները սեմինարների կմասնակցեն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ՝ հայ մարզիկների համար սպորտը ուսման հետ համատեղելու եւ սպորտը թողնելուց հետո սահուն կերպով այլ մասնագիտություններով աշխատանքի անցնելու թեմաներով սեմինարներ կլինեն: Այս տարվա նոյեմբերին հունահռոմեական ոճի ըմբիշը Լոզանում մասնակցել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների միջազգային համաժողովին, որի ժամանակ այս հարցերը քննարկվել են, եւ նրա մեջ նման գաղափար է առաջացել: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ այս ընթացքում նախ փորձել է լուծել ֆինանսական կողմը:

«Փորձեցի այնպես անել, որ բյուջեի առումով Հայաստանից հնարավորինս կախում չլինի, եւ ամբողջ ծախսը լինի միջազգային կառույցների վրա, որովհետեւ հասկանում էի, որ, եթե հույս դնենք տեղի բյուջեի վրա, ամենայն հավանականությամբ չէր ստացվի: Համաձայնվեցին, որ կարող են աջակցել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծախսերը հիմնականում փակելու է ՄՕԿ-ը:

Ծրագրված է, որ սեմինարներն անացկացվեն 2018 թ. հունվարին, երբ շատ հավաքականներ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում: Արսեն Ջուլֆալակյանը ՄՕԿ-ի ներկայացուցիչներին խորհուրդ է տվել հենց հավաքների ժամանակ կազմակերպել սեմինարները, որպեսզի մարզիկներին լրացուցիչ հավաքելու, հյուրանոցային եւ այլ ծախսեր հոգալու խնդիրներ չառաջանան: Մինչեւ հունվար պետք է լուծվի նաեւ սեմինարավարների հարցը:

«Խորհուրդ տվեցի ե՛ւ ինձ ներգրավել՝ որքան ժամանակս կների, ե՛ւ այլ կամավորների: Գործը կամավորական է, ոչ թե վճարովի: Կփորձեմ 2-3 այլ կամավորներ գտնել, որոնք վերապատրաստվելուց հետո կարող են իրենց փորձը փոխանցել մեր մարզիկներին»,- ասաց նա:

Արսենը նաեւ հայտարարել էր, որ անձնական բանակցությունների շնորհիվ պայմանավորվածության է եկել, որ 1-2 հայ մարզիկ ՄՕԿ-ի հաշվին կրթություն ստանա եվրոպական կամ ամերիկյան համալսարանում, միաժամանակ կարողանա մարզվել ու հանդես գալ ՀՀ դրոշի ներքո: Նման հնարավորություն ստանալու համար մարզիկները պետք է համապատասխանեն ՄՕԿ-ի որոշ չափանիշների, իսկ Հայաստանում դրանց համապատասխանող թեկնածուներ գտնելը հեշտ չէ:

«Այդ հարցում լրացուցիչ խնդիր առաջ եկավ: Նախ բանակի հարցն է, որովհետեւ ես չգիտեմ՝ եթե մարզիկը տարկետման իրավունք չունի կամ եթե ունի, բայց, օրինակ, 2 տարին անցել է, 2-ն է մնացել, իսկ դրսում բակալավրը 4 տարի է, թույլ կտա՞ն, որ նա գնա, թե՝ ո՛չ: Այլ պահանջ էլ կա. պետք է գոնե միջնակարգ դպրոցը ավարտած լինի լավ գնահատականներով: Անպայման պետք է նաեւ, որ բարձրակարգ մարզիկ լինի, օրինակ, աշխարհի կամ Եվրոպայի պատանեկան կամ երիտասարդական առաջնությունների մրցանակակիր: Իսկ այսօր Հայաստանում գտնել մարզիկ, որը ե՛ւ ուսման մեջ է առաջադեմ, ե՛ւ սպորտի մեջ, ե՛ւ բանակի խնդիր չունի, բավական բարդ է»,- ասաց նա:

3 ծնող Արսենին դիմել է, սակայն նրանցից յուրաքանչյուրի երեխան նշված չափորոշիչներից առնվազն մեկին չի համապատասխանել: Նա բացատրել է, որ որոշողը եւ օրենքներ սահմանողը ոչ թե ինքն է, այլ ՄՕԿ-ը, եւ եթե անգամ ինքը ներկայացնի չափանիշներին չհամապատասխանող մարզիկի թեկնածությունը, նա միեւնույն է չի ընտրվելու:  

Տպել
2029 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է