Արցախ այցելած թուրք մտավորականները հերքում են իրենց ԱԳ նախարարին. նրանց դեմ քննություն չկա

Թուրքիայում հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուն, որոնք սեպտեմբերին այցելել էին Արցախ, հայտարարություն են տարածել` հերքելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի` Բաքվում կատարած հայտարարությունը, թե Թուրքիայում իրենց դեմ քննություն է սկսվել:

«Ադրբեջանի իշխանությունների սկսված հետաքննության շրջանակներում մենք պատասխանել ենք միջազգային համաձայնագրերով Արդարադատության նախարարությանը փոխանցված հարցերին, ինչպես որ պահանջել է ընթացակարգը: Դրանից բացի ԼՂ այցի հարցով Թուրքիայում մեր նկատմամբ որևէ հետաքննություն չի եղել, հետապնդում չի իրականացվել», նշված է մտավորականների տարածած հայտարարության մեջ: 

Մտավորականները պատասխանել են նաև լուրերին, թե Չավուշօղլուն իրենցից պահանջել է ներողություն խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից Արցախ այցելելու համար. «Նախարարի հետ կապ հաստատեցինք՝ պահանջելով, որ պետությունը պաշտպանի մեր իրավունքները: Նրա ցանկաությամբ Ալիևին նամակ գրեցինք՝ ներկայացնելով մեր այցի նպատակը և ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր անհանգստությունը: Այդ նամակում «ափսոսանք», «ներողություն» բառերը ներառելու նախարարի պահանջին դեմ ենք եղել և նմանատիպ հրահանգներ չենք ընդունել»:

Մտավորականներից Ալի Բայրամօղլուն Ստամբուլից հրատարակվող Ակօսին նաև առանձին մեկնաբանություն է տվել` բացատրելով, որ նույնիսկ Թուրքիայի օրենսդրությամբ անհնար է, որ Արցախ այցելելու համար իրենց դեմ հետաքննություն սկսվի, քանի որ արտասահմանում  կատարված խախտումների պարագայում, որոնք պահանջում են մինչև մեկ տարի ազատազրկում կամ 1000 թուրքական լիրայի չափով տուգանք, ինչպես օրինակ ապօրինի սահման անցնելն է, Թուրքիայի օրենքներով որևէ իրավական գործընթաց չի նախատեսվում: 

Տպել
2520 դիտում

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել

Նախարար Հակոբ Արշակյանի այցից հետո Կենտրոնական ավտոկայանում միջադեպ է տեղի ունեցել

Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը կոչ է անում չտրվել միջէթնիկ լարվածության սադրանքներին

ՄԻԵԴ-ը Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ չի քննել․ Վահե Գրիգորյանը հերքում է հրապարակումները

ՀՆԱ-ի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%․ Բաբկեն Թունյան

Պանթյուրքական շարժումները ժամանակակից Իրանում․ ի՞նչ կառույցներ են ղեկավարում դրանք

Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ. բողոք կներկայացնի նաեւ պաշտպանը

«Իմ քայլը» խմբակցությունը մյուս շաբաթ հանդիպում է նախատեսում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ․ Մակունց

Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում (լուսանկարներ)

Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզպետների տեղակալներն ազատավել են աշխատանքից

Դատարանը վերացրել է «Ֆլեշի Բարսեղի» նկատմամբ ընտրված խափանման միջոցը

ԱՄՆ-ն կարող է հայտնվել Ռուսաստանի հրթիռների թիրախում․ Պուտինի կոշտ արձագանքը