Պետք է պայքարել Թուրքիայում սեփականության վերադարձի, գործարքների սառեցման համար.Նահապետյան

«Նրանք, ովքեր այրում են սրբավայրերը, մարդ արարած էլ կայրեն». այս խոսքով է ռաբբի Արթուր Շնեյդերը բացել սրբավայրերի առգրավմանը նվիրված քննարկումը: Վաշինգտոնում անցած կրոնական ազատության միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի գործադիր տնօրեն Քեյթ Նահապետյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության տարիներին Թուրքիայում առգրավված հայերի, հույների եւ ասորիների սեփականության պատմությունը, գրում է Ամերիկայի ձայնը: 

Նահապետյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը եզակի էր նաեւ այն առումով, որ առաջին անգամ սեփականությունն առգրավվում էր հատուկ ընդունված պետական օրենքների շրջանակներում. «Ավերելով համայնքը, զրկելով մարդկանց սեփականությունից, նրանց տկարացնում էին, իսկ բռնագրավելով նրանց սրբավայրերը՝ նրանց զրկում վերադառնալու հնարավորությունից»:

Ստեղծված պայմաններում, Նահապետյանի խոսքով, մնում է պայքարել այդ սեփականության վերադարձի կամ էլ առնվազն՝ դրա շուրջ բոլոր գործարքների սառեցման համար: Ի դեպ, մինչեւ Ցեղասպանությունը հայկական սեփականություն հանդիսացող հողերի վրա է գտնվում նաեւ թուրքական Ինջիրլիքի օդանավակայանը, որը Թուրքիան տրամադրում է Միացյալ Նահանգներին, նշում է Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը. «Մենք այդ երկրում երբեք սոսկ փոքրամասնություն չենք եղել. Մենք Կոնստանդնուպոլսի, Փոքր Ասիայի եւ Անատոլիայի բնիկ ժողովուրդ ենք»:

Միայն Անատոլիայում մինչեւ Ցեղասպանությունը գործում էր 2600-ից ավելի հայկական եկեղեցի եւ վանք, հիշեցնում է արքեպիսկոպոս Այկազյանը: Այսօր գործում է միայն Աղթամար կղզու եկեղեցին, այն էլ՝ տարին միայն մեկ օր:

«Վերջին 10 տարիների ընթացքում մենք փորձել ենք Թուրքիայի իշխանությունների հետ կապ հաստատել իրավաբանների միջոցով, սակայն՝ ապարդյուն»:

Որեւէ աջակցություն չեն ստանում քրիստոնյաները նաեւ Եգիպտոսում, Իրաքում եւ Քրդստանում, ավելացնում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը. «Եգիպտոսի նախագահ Սիսիի, կամ Իրաքի վարչապետի, կամ Քուրդիստանի առաջնորդ Բարզանիի հետ հանդիպումների ընթացքում նրանք բոլորը խոսքով մեզ աջակցում են, սակայն՝ ոչինչ չեն անում: Ցավոք, նման պայմաններում, 10-15 տարի անց Իրաքում այլեւս որեւէ քրիստոնյա չի մնալու»:

Իրավիճակը հնարավոր է փոխել միայն նոր քայլերի շնորհիվ, նշում է արքեպիսկոպոսը, հակառակ դեպքում, այն հողում, որտեղ ծնվել է քրիստոնեությունը, այլեւս քրիստոնյա չի մնա:

Տպել
15500 դիտում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները

Կամարիս համայնքում ավարտվել են կառավարության 2021 թվականի 3 սուբվենցիոն ծրագրերը

Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը

Ջիլ գյուղում մոտ 8 տոննա անասնակեր է այրվել

ԱԱՏՄ-ն բազմապատկված ուժերով խստացված ստուգայցեր է իրականցրել․ վերահսկողություն է կատարվել 478 տնտեսավարողների մոտ

Դալարիկում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները

Արշակ Կարապետյանը հանդիպել է զոհված, անհայտ կորած, գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին

Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն

Սառնաղբյուր գյուղում այրվել է պահեստավորած անասնակերը

ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

Նորվեգիան «Մոդեռնա» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին․ Նորվեգիայի նորանշանակ դեսպան

Արտակ Դավթյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին․ քննարկվել են փոխգործակցության նոր ուղղությունները

Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը․ անդրադարձել են տարածաշրջանային առաջնահերթություններին

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ (լուսանկարներ)

ԱԳ փոխնախարարն ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղարին․ քննարկվել է Երևանում կայանալիք հանդիպումը

Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարը (լուսանկարներ)

Առողջապահության փոխնախարարը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում, քննարկվել է պատվաստումների ընթացքը

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել Է Ամերիկայի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Փոքր համայնքներում ընտրությունը քաղաքական գործընթաց չէր․ իրար աջակցելու, լավություն անելու համադրություն էր

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց. Միրզոյանը ԵԽ պատվիրակությանը

Կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը

«Դիմակայություն»՝ կորոնավիրուսի եւ 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմ է նկարվել. վաղը կլինի պրեմիերան

Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորները կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում (լուսանկարներ)

Եթե նախկինում «տասովշիկները» աշխատում էին 1-2 քաղաքական ուժի համար, այս ընտրությանը շատ ավելի մեծ հնարավորություն ունեին

Ուսումնասիրվել է ուղևորափոխադրում կատարող 260 տրանսպորտային միջոց․ աշխատել է 17 կարգախումբ

Դավաճանության համար կասկածվող արցախցու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ԱՀ դատախազություն

Փորձը ցույց է տալիս, որ ՏԻՄ ընտրություններում գործում է «բարեկամ-ծանոթ» սկզբունքը. Կարեն Սարուխանյան

Նախագահն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ՄԻ հանձնակատարին․ կան համագործակցության լայն հնարավորություններ

Արարատում՝ 311 կգ, Արմավիրում 510 կգ մսի խմբաքանակ կոչնչացվի. ՍԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ․ դրամը շարունակում է արժևորվել

Հնարավոր է՝ Պուտինը քովիդի դեմ պատվաստվի երրորդ անգամ

Տեղի է ունեցել նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. Դատախազություն

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Ոսկե մեդալ՝ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարին (լուսանկարներ)

Վստահ եմ՝ աշխատանքները նույն թափով ընթանալու են. Արարատի մարզպետը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Հայաստանը մասնակցում է Հայաստան-ԵՄ ինդիկատիվ ծրագրի մշակմանը. Նարեկ Մկրտչյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող. ՀՀ ԶՈՒ-ն մասնակցում է ՀԱՊԿ զորավարժություններին (լուսանկարներ)

Անկախության հռչակումից 10 տարի անց Ստրասբուրգում՝ ԵԽ նստավայրի դիմաց, ծածանվեց Հայաստանի պետական դրոշը. ԱԳՆ (տեսանյութ)