Դեսպան Սադոյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-վրացական սահմանազատման հարցը

12/12/2017 schedule17:11

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Շնորհավորելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վրաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ռուբեն Սադոյանի պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան։

Միխեիլ Ջանելիձեի խոսքով, հայ և վրացի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, իսկ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։

Դեսպան Սադոյանը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել բարեկամ Վրաստանում և վստահեցրել, որ հայ-վրացական հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ կանի առավելագույնը։ Դեսպանը խորհրդանշական է համարել այն, որ պաշտոնը ստանձնում է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցին։

Ռուբեն Սադոյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել մոտ ժամանակներս Մեղրիում բացվող ազատ տնտեսական գոտուն՝ հույս հայտնելով, որ նախագիծը կգրավի նաև վրացի ներդրողների ուշադրությունը, ինչը նախագծին տարածաշրջանային ավելի մեծ նշանակություն հաղորդի։

Երևանում 2018թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման համատեքստում անդրադարձ է եղել նաև Վրաստանի մասնակցության հարցին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք թույլ կտան վերսկսել այդ ձևաչափով երկկողմ շփումները։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական սահմանազատման հարցին՝ հույս հայտնելով, որ կողմերը տվյալ հարցում կգտնեն փոխշահավետ լուծում։

Միխեիլ Ջանելիձեն գոհունակությամբ է փաստել վերջին շրջանում Վրաստանում հայաստանցի ներդրողների, ինչպես նաև զբոսաշրջիկների թվի աճի մասին։ Այս առումով դեսպան Սադոյանն ընդգծել է, որ կարվի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակամիջոցում աճի նաև Հայաստան այցելող վրացի զբոսաշրջիկների թիվը։

Արտգործնախարար Ջանելիձեն նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են ավելի խորացնել հարաբերությունները ծառայությունների, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

Տպել
1165 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ