Ահաբեկչության դեմ պայքարի առումով Սերժ Սարգսյանը առանձնակի կարեւորել է երեք ուղղություն

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած միջոցառումների, հիմնախնդիրների եւ հետագա անելիքների մասին զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

ԱԱԽ անդամները հավանություն են տվել ներկայացված «ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրին»: Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կառավարությանը տրվել են մի շարք հանձնարարականներ:

Ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին եւ հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան:

Վերոնշյալ հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ դեռեւս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույց»–ը կատարելագործման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը, ինչպես նաեւ ահաբեկչության զարգացման եւ ձեւափոխության միտումները, ինչին եւ միտված է փաստաթղթի նախագիծը:

Ահաբեկչության դեմ պայքարի առումով Սերժ Սարգսյանը, որպես ամենագործուն միջոցներ, առանձնակի կարեւորել է երեք ուղղություն. օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործումը, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացումը եւ միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը:

Տպել
3239 դիտում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը

Դատարանում քիչ առաջ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նիստը

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Լիլիթ Մակունց

Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցը՝ մարզպետների՝ իրենց պարգեւատրման մասին

Ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Պետրոսյան

Ի՞նչ կարծիք ունեն մարզպետները մարզպետարանների օպտիմալացման մասին

Մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգեւատրման հիմքը. պատգամավոր

Ինչպե՞ս է ՀՀ-ն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը. ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում է ներկայացրել

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ը պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ի բացահայտումը

Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանադրվել են

Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ

Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը այն չի սպասարկել. գործը ՏՄՊՊՀ վարույթում է

Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է