Բանակին կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել 2016-17 թթ. Aysor.am

08/01/2018 schedule15:53

Բանակին կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել եւ դա հնարավոր է դարձել ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում փորձաքննության արդյունքների հիման վրա: Կատարվածի առնչությամբ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել: Այս մասին գրում է Aysor.am-ը:

Հստակ տեղեկություն ստանալու համար լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Մասնավորապես, հետաքրքրվել էր՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ի վերաբերյալ քրեական գործ է քննվու՞մ ԱԱԾ քննչական վարչությունում: Խնդրել էիր ներկայացնել՝ ի՞նչ հիմքով եւ արդյո՞ք այդ քրեական գործը կապված է ՀԱԲԼԾԿ եզրակացությամբ փաստաթղթերի հիման վրա բանակին կարագի փոխարեն մարգարին մատակարարելու դեպքի հետ:

Այս հարցին ստացել են հետեւյալ պատասխանը. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ  պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ  «Մարգարին» եւ 14.250 կգ «Սպրեդ» տեսակի ապրանքներ, որոնք  նույնականացման են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական  անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որի չորս մասնագետի կողմից տրվել է փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ՝ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը»:

Այս ամենի հետեւանքով, ըստ ԱԱԾ-ից ստացված պատասխանի, պետությանը պատճառվել է 162 մլն 914 հազար 567 ՀՀ դրամ գումարի վնաս:

Հարցին՝ թե ովքե՞ր են անցնում այդ քրեական գործով եւ ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք՝ կասկածյա՞լ են, թե՞ մեղադրյալ, ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել՝ արտադրությունը եւ մատակարարումները կազմակերպած անձին, ընկերությունների երկու տնօրեններին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի չորս մասնագետին:

Նշված 7 մեղադրյալից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 4-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Ստացված պաշտոնական պատասխանում անուններ նշված չեն:

Լրատվամիջոցը զուգահեռ հարցում էր ուղարկել նաեւ ԳՆ ՍԱՊԾ լրատվական ծառայություն՝ խնդրելով ներկայացնել, թե արդյո՞ք «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ սննդամթերքի անվտանգության լաբորատորիայում աշխատում են մասնագետներ Ցողիկ Գզիրյանն ու Հեղինե Ղարիբյանը եւ եթե չեն աշխատում, ապա ինչ պատճառով:

Այս հարցի առաջին մասին են միայն ՍԱՊԾ լրատվական ծառայությունից պատասխանել` տեղեկացնելով, որ նշված անձինք չեն աշխատում: Սակայն, թե ի՞նչ պատճառով Գզիրյանն ու Ղարիբյանը չեն աշխատում լաբորատորիայում, մնում է անհայտ:

Նաեւ ակտիվորեն տեղեկություններ էին շրջանառվում, որ մատակարար ընկերությունները կապ ունեն ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ: 

Օրեր առաջ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել էր այս դեպքին, ասել, որ այն իր ղեկավարած հիմնարկի որեւէ պաշտոնյայի հետ կապ չունի եւ իր պաշտոնավարման տարիներին նման դեպք տեղի չի ունեցել:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Տպել
2733 դիտում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը