Երևան
12 °C
Նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց, գների բարձրացումը և դրա հետևանքները մեղմելու, լուծումների քննարկման նպատակով: Նա նշել է, որ «Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում: Մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու, մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ»:
Որքանո՞վ են օբյեկտիվ թանկացումները, և ինչ գործիքների մասին է խոսում Սերժ Սարգսյանը: Մեր հարցերին պատասխանեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:
- Տիկին Թադևոսյան, ի՞նչ եք կարծում օբյեկտի՞վ են թանկացումները:
- Միանշանակ ասել ամբողջ մակարդակով օբյեկտիվ են, ճիշտ չի լինի, որովհետև մի մասը կապված է ԵԱՏՄ շրջանակներում սահմանված ապրանքատեսակների վրա ակցիզային հարկերի հետ, ինչը կարող է որոշ ակցիզային հարկվող ապրանքների գների բարձրացմանը բերել, և դա իր ներսում արդեն մղում է ապրանք արտադրողներին, ներկրողներին այլ լրացուցիչ շահույթ ստանալու ցանկությունն իրագործել: Նրանք նաև ինչ-որ չափով արհեստականորեն բարձրացնում են գները, այսինքն՝ ոչ միայն օբյեկտիվ, այլ նաև սուբյեկտիվ գործոններ են առկա:
- Այսինքն՝ կարելի է ասել մենաշնորհ ունեցող մարդիկ կարող են ցանկության դեպքում հեշտությամբ թանկացնե՞լ:
- Մենաշնորհ ունեցողները, ներկրողները, արտադրողները, գները սահմանողները նրանք մտածում են ավելի շատ եկամուտ ստանալու մասին: Եվ գիտե՞ք ինչու են ուզում գների բարձրացման հաշվին ստանալ, որովհետև մեծ արտագաղթը տարել է սպառողական շուկայի նեղացմանը, տնտեսական վիճակը փոքր և միջին բիզնեսի զարգացման համար գրեթե անհնարին է դարձել զարգացումը Հայաստանյան իրավիճակում, որովհետև կառավարությունը, պետությունը, ոչինչ չեն անում զարգացնելու համար: Օրեցօր փակվում են դրանք, հետևաբար այդ նեղ շուկայի պայմաններում մեծ եկամուտի ակնկալիք ունեցող տնտեսվարողները ստիպված են բարձրացնել գները, ինչպես որ հարկերն են բարձրանում:
- Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն ասել է, որ թանկացումներին չեն կարող միջամտել, բայց պետք է օգտագործեն ձեռքի տակ եղած գործիքները գների ուսումնասիրման և արդարացի կարգավորման համար: Ի՞նչ գործիքների մասին է նա ասում:
- Օրինակ ՏՄՊՊՀ-ն պետք է իրական մրցակցության համար պայմաններ ստեղծի, պետք է պայքարի մենաշնորհի դեմ, որը չի արվում և երբեք էլ չի արվել, իհարկե, միշտ էլ Սերժ Սարգսյանը կասի, որ դա անհնար է, անհնար է, եթե կա օբյեկտիվ գործոն բայց հնարավոր է, եթե սուբյեկտիվ գործոնը կա, բայց դե պետությունն ունի նպատակներ, և Սերժ Սարգսյանն էլ իր նպատակն ունի:
- Ազգանպա՞ստ նպատակի մասին է խոսքը:
- Ոչ գրպանանպաստ, չգիտեմ կա հայերենում այդպիսի բառ, թե ոչ, բայց ես այդպես եմ կարծում:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT