Facebook-ում դիտումների քանակը կքչանա, կշահի նա, ով ավելի մեծ գումար կներդնի. Մարտիրոսյան

Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սկսում են լուրջ փոփոխություններ իրականացնել Facebook-ում, և սույն տիրույթում արդեն քիչ քանակությամբ մեդիա-կոնտենտ կլինի: Ի՞նչ է սա նշանակում և ո՞վ է տուժելու արդյունքում, պարզեցինք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանից:

- Պարոն Մարտիրոսյան, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ մեդիա կոնտենտը քչանալու է ֆեյսբուքում, սա ի՞նչ է նշանակում:

 - Դե, դա արդեն սկսվել է դեռ սեպտեմբերից, լրատվականների ցուցադրումները նվազեցրել են, և գնալով կնվազեցնեն, խոսքը վերաբերվում է անվճար ցուցադրումներին, ով գումար կներդնի, բնականաբար, լավ էլ կցուցադրեն:

- Այսինքն՝ ֆեյսբուքը կարելի է ասել, ոչ թե վերացնում է, այլ գումարի դիմա՞ց է դա անում:

- Այո՝ միանշանակ:

 - Իսկ սա ինչպե՞ս կանդրադառնա «դեղին» մամուլի վրա:

 - Սա բոլորի վրա կանդրադառնա, որովհետև դիտումների քանակությունը կքչանա, դեռ հարց է, որի համար ավելի վատ կլինի, միգուցե «դեղին» մամուլն ավելի մեծ գումարներ ունենա, ներդրումներ ունենալու համար գովազդի մեջ:

- Ով գումար ունի նա էլ կշահի՞ այս դեպքում:

- Դե, կամ էլ շատ լավ բովանդակություն ունեցողը կշահի:

- Իսկ մարդիկ իրենց անձնական էջերում կարողանալո՞ւ են տարածել որևէ բան:

- Բնականաբար, ուղղակի շատ ավելի քիչ մարդ կտեսնի այդ տարածած նյութը:

- Ստացվում է՝ ընդհանուր մեդիանյութերը արդեն քի՞չ մարդկանց հասանելի կլինի, եթե գումար չվճարվի:

- Այո, այդպես է ստացվում, իհարկե հիմա չեմ կարող ասել, թե տոկոսային անկումն ինչքան կլինի: 

- Բայց Facebook սոցիալական ցանցը ի սկզբանե դրված չէ՞ր անվճար հիմքերի վրա:

- Անվճար է, բայց շփման համար:

 Նիկոլայ Ավետիսյան

Տպել
1862 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ