Այս ամենի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը. Սաքունցը՝ Բարսեղյանի եւ Բիլյանի մասին

Այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում «ՍՈՍ՝ ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆ ՍՄԲԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ» նախաձեռնության շրջանակներում իրավապաշտպանները բարձրաձայնեցին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, ուժային կառույցներում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի և հատկապես վերջին օրերին արձանագրված դեպքերի  ու Նուբարաշեն ՔԿՀ-ից Արմավիրի ՔԿՀ տեղափոխվելու՝ Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի պահանջի մասին։

Բանախոսներն էին  նախաձեռնության անդամներ Դավիթ Եղիազարյանը, Բագրատ Օհանջանյանը, փաստաբաններ Արմինե Ֆանյանը, Մուշեղ  Շուշանյանը, իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցը, Մարինա Պետրոսյանը, Արթուր Սաքունցը, Ժաննա Ալեքսանյանը:  

Արթուր Սաքունցը ասաց, որ «պետք է ամեն ինչ հստակ ասել, այս ամենի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, սա քաղաքական մակարդակով որոշվելիք հարց է, ոչ նախարար, ոչ Օսիկյան (Քրեակատարողական վարչության պետ-խմբ.): Կոնկրետ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին այդ պայմաններում պահելու որոշումը կայացվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»: Սաքունցն ասաց, որ  Արմենի և Սմբատի կյանքի սպառնացող վտանգավոր այլ գործոններ կան, որոնց մասին իրենք չեն բարձրաձայնում,  բայց ինքը բարձրաձայնում է. դրանք բանտում քրեական տարրերն են: 

Նախաձեռնության անդամ Բագրատ Օհանջանյանն ասաց, որ իրենք ընդամենը մի բան են ուզում. տեղափոխել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին Ա կետից Բ կետ, Նուբարաշեն ՔԿՀ-ից Արմավիր ՔԿՀ, ոչ մի այլ բան: Ասուլիսից հետո մեր հարցերին պատասխանեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

- Պարոն Սաքունց, ի՞նչ սպասելիք ունեք այս ասուլիսից եւ առհասարակ:

- Սա հանրային կարծիք ձևավորելու, և նաև հիմնական հասցեատիրոջը հարցեր ուղղելու տարբերակ էր, և այն թյուր կարծիքը, որ իբր այս հարցը անտարբերության է մատնված, սխալ է: Անտարբերության չի մատնվել, պարզապես կան հարցեր, որոնք պետք է ճշգրիտ բարձրացնել: Այն պատճառները, որոնք վտանգ են ներկայացնում, դրանց մասին չբարձրաձայնելը կնշանակի անընդհատ նպաստել, որ այդ պատճառները և վտանգները մնան, և վտանգների առաջացման պատասխանատուները մնան անպատիժ: Այսինքն, կարևոր էր հիմնական այդ մեսիջը ուղղել հիմնական պատասխանատուին:

- Իսկ եթե այն մարմինները, որոնց դիմում եք, չեն արձագանքում դրական առումով, ի՞նչ կլինի:

- Չեն կարող չարձագանքել, ես ձեզ վստահեցնում եմ:

- Այսինքն այս հարցը լուծում ստանալո՞ւ է:

- Չեմ կասկածում, շատ կարևոր է ճշգրիտ հասցեագրել, հիմնավոր:

- Եվ ո՞վ է այդ ճշգրիտ հասցեատերը:

- Սերժ Սարգսյանը, իմ համոզմունքն է:

- Ժողովրդին ինչ-որ բան ասվո՞ւմ էր այս ամենով, ոտքի կանգնելու կոչ կարելի՞ է համարել:

- Չէ, մենք քաղաքական գործիչ չենք, որ ժողովրդին ոտքի կանգնեցնենք, զուտ որպես հասարակական կազմակերպություն իրազեկման խնդիր ենք բարձրացնում:

- Նուբարաշեն ՔԿՀ-ում «Սասնա ծռեր» խմբավորումից այլ մարդիկ էլ կան, ինչպե՞ս է նրանց վիճակը:

- Ես նշեցի, որ կան այլ մարդիկ, նրանց նկատմամբ ոչինչ չեն կիրառում, կոնկրետ այս մարդկանց դեմ են կենտրոնացած, քանի որ նրանց նկատմամբ ոստիկանների սպանության մեղադրանք է առաջադրված:

- Այսինքն, ստացվում է, որ ձեր նշած քրեական տարրերը ոստիկանների սպանության մեղադրանք առաջադրված մեղադրյալներին նկատմամբ փորձում են ճնշում գործադրել:

- Չկա այլ ձև, նախկին կրիմինալ ինստիտուտներ, և չեն էլ եղել: Նախկին քրեական աշխարհներն էլ են ազգային ՊԱԿ-ի հետ աշխատել, հիմա էլ: Շատ ակնհայտ է Բաղրամյան 26-ի կապը քրեական աշխարհի հետ, եթե Ռոբսոնը կարող է լինել ԱԳՆ խորհրդական, ինչո՞ւ չի կարող իր ներկայացուցիչներն էլ ունենալ ՔԿՀ-ներում:

- Իսկ ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը ի՞նչ է անելու:

- Ինքը թող մտածի, հիմա արդեն անհատապես ֆիքսվեց իր պատասխանատվությունը, մինչև հիմա այդ կերպ չէր նշվել, հիմա արդեն իր վրա է:

Հ.Գ. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը, և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»:

 

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
4905 դիտում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը