Հայաստան-Նիգերիա. աշխարհագրական հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան): Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանն ու Նիգերիան միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունից բացի կզարգացնեն երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ փոխգործակցության զարգացման համար: Նախագահ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ստեղծումը, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը: 

Դեսպան Իբրահիմ Համզաթը նշել է, որ Նիգերիան շահագրգռված է հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ եւ տեղեկացրել, որ իր երկիրն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում տնտեսության բազմազանեցման ուղղությամբ: Դեսպանն ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման հետաքրքրություն կա մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ Հայաստանը զգալի փորձ է կուտակել, ինչպես նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության բնագավառներում:

Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ժամանակահատվածում լավագույնս իրականացնելու իր առաքելությունը՝ նպաստելով հայ-նիգերիական հարաբերությունների ամրապնդմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3003 դիտում

Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի

ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո

Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել