Հեքիաթներ մրցակցության մասին՝ միամիտների համար. խմբագրական

Կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը այս տարին սկսեց գնաճի թեմայով: Ի հեճուկս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պնդում են, թե Հայաստանում գնաճի մակարդակը ընդամենը 2.6 տոկոս է, եւ սա շատ ցածր մակարդակ է, Սերժ Սարգսյանը, կարծես թե, ուրիշ համոզման է:

Անցած շաբաթ նա հրավիրեց մի խորհրդակցություն, որի մասնակիցների կազմը իր ներկայացուցչականությամբ թերեւս չէր զիջում կառավարության նիստի ներկայացուցչականությանը: Երեկ էլ նա հանդիպել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ, ու կրկին խոսել են գների մասին: «Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմման վերաբերյալ նախագահի մոտ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում` բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական շուկաների մշտադիտարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը»,- նշված է այդ հանդիպման մասին տարածված պաշտոնական հաղորդագրությունում:

Եվ ուրեմն, ի՞նչ է պատահել: Ինչու է Սերժ Սարգսյանը այդքան «մտահոգված» գների տատանումներով: Եվ ինչու է այդ համատեքստում հանդիպում հատկապես ՏՄՊՊՀ նախագահի հետ: Խնդիրն այն է, որ ով ով, բայց Սերժ Սարգսյանը ամենալավը գիտի, որ Հայաստանում գները ձեւավորվում են ոչ թե շուկայական գործոնների ազդեցության տակ, այլ իր ամենամտերիմ, ամենանվիրված օլիգարխների ախորժակի հիման վրա:

2014 թվականին Չեխիայում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրահանգել էր դահլիճից հանել տեսաձայնագրող սարքերը եւ սկսել էր պատասխանել ներկաների հարցերին: Ներկաներից մեկը՝ Արսեն անունով գործարարը, հարցրել էր, թե «ինչո՞ւ է շաքարը երկրում մեկ մարդ ներկրում»: Պատասխանը ուղղակի ցնցող է. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Տնտեսության ու մրցակցության մասին այսպիսի պատկերացումներ ունեցող Սերժ Սարգսյանը վերջին շրջանում չափազանց հաճախ է խոսում մրցակցությունը խթանելու մասին: «Մենք պարտավորություն ունենք միջավայր ձեւավորելու՝ մրցակցային միջավայր, որը երեւի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը գնաճի վերաբերյալ հրավիրած վերոհիշյալ խորհրդակցության ժամանակ:

Լավատեսները, իհարկե, կարող են Սերժ Սարգսյանի՝ մրցակցության վերաբերյալ այսքան մտահոգ լինելու մասին հայտարարություններից գալ եզրահանգման, որ նա ի վերջո սրտանց ուզում է որ Հայաստանում վերջապես հաստատվի մրցակցային միջավայր (ի դեպ, ըստ Համաշխարհային բանկի վերլուծությունների, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է տարածաշրջանում եւ նախկին ԽՍՀՄ երկրներում): Որքանո՞վ իրականությանը մոտ կլինեն այսպիսի կարծիքները:

Խոսենք փաստերով: Այն, որ շաքարի շուկան լիարժեքորեն վերահսկող Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխն է, թերեւս բոլորը գիտեն: Չեխիայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն էլ խոսում է այն մասին, որ Ալեքսանյանի բիզնեսը գտնվում է Սերժ Սարգսյանը «բարձր հովանու» ներքո: Պաշտոնական տվյալներով, անցած տարվա դեկտեմբերին շաքարավազը Հայաստանում արժեր 350-370 դրամ, Ռուսաստանում՝ 240-260 դրամ: Եթե որեւէ մեկը կարողանա բացատրել, թե ինչպես է ստացվում, որ միեւնույն տնտեսական տարածքում գտնվող երկու երկրներում արագ չփչացող, հեշտ տեղափոխվող, լայն սպառում ունեցող այդ ապրանքի գները ինչու են իրարից տարբերվում 25 տոկոսով, ուրեմն կարող է նաեւ հիմնավորել, որ Սերժ Սարգսյանը իրոք սրտանց, հոգու ողջ ուժով ցանկանում է, որ Հայաստանում լինի իրական տնտեսական մրցակցություն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող տնտեսագիտության շրջանակներում նման բացատրություն տալ: Միակ բացատրությունն այն է, որ շաքարի շուկան փակ է, այդտեղ մրցակցություն չկա, մանրածախ առեւտուրը մեծամասամբ վերահսկում է նույն շաքարի շուկան վերահսկող Սամվել Ալեքսանյանը, եւ ուրիշ ոչ ոք չի կարող ազատորեն շաքար ներկրել: Եթե ներկրի էլ, չի կարող վաճառել: Իսկ եթե ներկրի ու փորձի ցածր գնով վաճառել, անկանխատեսելի ճակատագիր կունենա: Ընդամենը: Ու այդպես բազմաթիվ ու բազմատեսակ այլ ապրանքներ:

Հիմա թերեւս բոլորն են հասկանում, որ մեր տնտեսության մեջ իրական մրցակցության բացակայությունը այն հիմնական, եթե ոչ միակ խոչընդոտն է, որը արգելակում է մեր տնտեսության աճին: Ու թերեւս բոլորն են արդեն հասկանում, որ այդ մրցակցության բացակայությունը երաշխավորում է հենց Սերժ Սարգսյանը իր սնած ու աճեցրած օլիգարխների միջոցով: Հիմա թերեւս բոլորն են հասկանում, որ  մոնոպոլիաների այս կուռ համակարգը ստեղծել է հենց Սերժ Սարգսյանը, եւ դրա նպատակը երկրի ֆինանսական ռեսուրսների նկատմամբ լիակատար հսկողություն սահմանելն է: Հենց այդ մոնոպոլիաների շնորհիվ է նրա ղեկավարած ՀՀԿ-ն տարեցտարի ավելի ու ավելի շատ ձայն հավաքում ընտրությունների ժամանակ:

Այլ կերպ ասած, մրցակցությունը այն ամենակարեւոր թեմաներից է, որը այսօր հետաքրքրում է առաջին հերթին գործարար աշխարհին: Եվ առաջիկայում վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ Սերժ Սարգսյանը փորձում է դրական մեսիջներ ուղարկել: Հայերեն ասած՝ «կտեր է» տալիս: Ոմանք, իհարկե, կուտեն այդ խայծը: Բայց մրցակցության խթանման մասին Սերժ Սարգսյանի ինտենսիվ ելույթները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ: Իրական մրցակցության հաստատման պարագայում Սերժ Սարգսյանի հովանավորյալ «տնտեսվարողները» ժամանակի ընթացքում ուղղակի դուրս կշպրտվեն շուկաներից, քանի որ սովոր չեն մրցակցության պայմաններում «աշխատել»: Իսկ նրանց տեղը զբաղեցրած գրագետ գործարարները մատները մատներին չեն տա ՀՀԿ-ի, կամ որ նույնն է՝ Սերժ Սարգսյանի համար ձայն հավաքելու ու շուտով, շատ շուտով ՀՀԿ-ն կդադարի գոյություն ունենալ: Կդադարի նաեւ Սերժ Սարգսյանի 30- ամյա քաղաքական կարիերան: Կա՞ն միամիտներ, որ կմտածեն, թե Սերժ Սարգսյանը իրոք ցանկանում է մրցակցային միջավայր ստեղծել մեր տնտեսությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5588 դիտում

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին