Facebook-ը ԵՄ-ի երկրներում 3 կենտրոն կբացի ու արհեստական ինտելեկտի մշակումներով կզբաղվի

22/01/2018 schedule12:16

Եվրամիության երկրներում Facebook-ը մտադիր է 3 կենտրոն բացել, որտեղ ցանկացողները տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում կսովերեն:

Ինչպես հայտում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Facebook ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը:

Նա նշել է, որ այդ կենտրոնները կհայտնվեն Իսպանիայում, Լեհաստանում եւ Իտալիայում: «Ծրագրվում է, որ 2 տարվա ընթացքում այնտեղ ուսուցում կստանա մոտ մեկ մլն մարդ: Հատուկ ուշադրություն կդարձվի տարեցներին, երիտասարդներին եւ փախստականներին»,- ասել է Շերիլ Սանդբերգը:

Ծրագրի մեջ կարող է մտնել նաեւ մեդիա ոլորտի հետազոտումը եւ ինտերնետից անվտանգ օգտվելու դասընթացը:

Դրանից բացի, Facebook-ը մտադիր է մոտ 12.2 մլն դոլար ծախսել Ֆրանսիայում իր կառույցի աշխատանքի համար, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի մշակումներով: Սանդբերգն ընդգծել է, որ Facebook-ը ձգտում է միջոցներ ներդնել ինչպես տեխնոլոգիաների զարգացման, այնպես էլ մարդկային պոտենցիալի մեջ:

Տպել
854 դիտում

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեվորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են

Կիրակի օրը Հայաստանի 20 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ եւ հերթական ընտրություններ են

Գյումրու դրամատիկականն ԱՄՆ-ից վերադարձել է ոգեւորված եւ ոգեշնչված

«Միասին». երգ՝ նվիրված մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրվան՝ բուժում ստացող երեխաների մասնակցությամբ