Եթե այս անգամ էլ ԵԱ ուղեգիր չնվաճենք, երեւի էլ երբեք չենք նվաճի. Լեւոն Պաչաջյան

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը մեծ հույսեր ունի Ազգերի լիգայի հետ կապված: ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարը բաղկացած է 4 լիգաներից՝ A, B, C, D: A-ում ամենաուժեղ հավաքականներն են, D-ում՝ ամենաթույլերը: Լիգաների հաղթողները Եվրոպայի 2020 թ. առաջնության ուղեգիր են ստանալու: Այսօր՝ հունվարի 24-ին, Լոզանում կայացել է խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ձեւավորվել են բոլոր լիգաների խմբերը: D լիգայի 4-րդ խմբում ՀՀ մրցակիցներն են լինելու Մակեդոնիան, Լիխտենշտեյնը եւ Ջիբրալթարը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պաչաջյանն ընդգծեց, որ սրանք ամենեւին էլ այն թիմերը չեն, որոնցից պետք է վախենալ եւ այս շանսից պարտադիր պետք է օգտվել:

«Իհարկե, հնարավորություններ կան, ու սա երեւի թե ամենալավ հնարավորությունն է Եվրոպայի եզրափակիչ փուլին մասնակցելու համար։ Եթե այս անգամ էլ չէ, ուրեմն երեւի թե՝ երբեք»,- ասաց նա:

Ուղեգիրն ստանալու համար Հայաստանը պետք է, նախ հաղթի իր խմբում, ապա D լիգայի մյուս 3 խմբերի հաղթողների հետ փլեյ-օֆում վիճարկի ուղեգիրը: Հաշվի առնելով, որ D-ում բոլոր թիմերն էլ հավասարազոր են՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելն այնքան էլ անհավանական չի թվում: Բայց Հայաստանի հավաքականի ոչ բոլոր երկրպագուներն են ուրախ, որ թիմին թույլ ընտրանիների մրցաշար է պետք, որպեսզի կարողանա ԵԱ-ում հայտնվել:

«Ճիշտն ասած, ես նույնպես չհավանեցի այս նոր ձեւը։ Մի տեսակ գրանդերին առանձնացնում են, այսպես ասած, «թեթեւ քաշային» հավաքականներից՝ վերջիններիս ցույց տալով իրենց տեղը։ Եվ սիստեմն էլ մի փոքր խառն է։ Մյուս կողմից այսկերպ խոշոր մրցաշարի մասնակցելու հնարավորություններն ավելի են մեծանում։ Տեսնենք, խաղերը կսկսեն, կարծիքն ամբողջական կլինի»,- ասաց նա:

A լիգայի 4 խմբերում ընդգրկվել են մայրցամաքի ուժեղագույն ընտանիները: Խմբերն էլ տպավորիչ կազմեր ունեն: Դրանից առնվազն 2-ը՝ 1-ինը (Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա) եւ 4-րդը (Իսպանիա, Անգլիա, Խորվաթիա) կարելի է մահվան խումբ համարել: Պակաս ահեղ չէ նաեւ 3-րդ խումբը (Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան): Ըստ Պաչաջյանի՝ դիտարժան պայքար է սպասվում:

«Բոլոր խաղերը եզրափակիչ են հիշեցնելու։ Հետաքրքիր կլինի: Մրցաշարի ֆավորի՞տը: Կարելի է նայել.... Կարծում եմ՝ Իսպանիա, Ֆրանսիա կամ Բելգիա»,- ասաց նա:

Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերը կսկսվեն այս տարվա սեպտեմբերին: Թիմերը մրցակիցներից յուրաքանչյուրի հետ 2 խաղ կանցկացնեն՝ տանը եւ դրսում: A լիգայի հաղթողների մասնակցությամբ մրցաշարի կիսաեզրափակիչները, 3-րդ տեղի համար հանդիպումը եւ եզրափակիչը կկայանան 2019 թ. հունիսին:

Տպել
2736 դիտում

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան